• Latest news

Օրգանիզմում ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունենում կորոնավիրուսով վարակվելու դեպքում

7 ապրիլի, 2020  16:46

Օրգանիզմում ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունենում կորոնավիրուսով վարակվելու դեպքում եւ այդպիսի մարդկանց թոքերում ինչպիսի՞ խնդիրներ կարող են առաջանալ: Այս հարցերին RT-ի հետ զրույցում պատասխանել է բժիշկ-պաթոլոգանատոմ Դարյա Սիտովսկայան:

«Ինչպես եւ գրիպի ժամանակ թոքերն ախտահարվում են միայն հիվանդության ծանր ընթացքի դեպքում: Իսկ հիվանդությունն ընթանում է իր հերթագայությամբ, այն իր պաթոգենեզն ունի եւ իր ազդեցության կետերը»,- ասել է մասնագետը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսը մարդու օրգանիզմ թափանցելով՝ ախտահարում է թոքերի ալվեոլները, որոնք պատասխանատու են մարմինը թթվածնեով հագեցնելու համար: Իսկ քանի որ արյունը չի հագենում թթվածնով, այն կիսատ են ստանում մնացյալ օրգանները: Դրա հետեւանքով ամենից շատ տուժում է գլխուղեղը, որն առավել զգայուն է թթվածնի պակասի հանդեպ:

«Մարդը կարող է կորցնել գիտակցությունը, իսկ շնչառական անբավարարությունը կարող է աճել»,- ասել է պաթոլոգանատոմը:

Նրա խոսքով՝ թոքերի ծանր ախտահարումների դեպքում պահանջվում են էքստրակորպորալ օքսիգենացիայի մեթոդներ, այսինքն՝ թթվածնով արյան հագեցում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով մահացած մարդկանց թոքերը պինդ էին, մուգ կարմիր, օդազուրկ, բայց միաժամանակ առանց հստակ արտահայտված այտուցի: Իսկ առողջ թոքերը ավելի շատ նման են սպասք լվանալու սպունգի՝ փափուկ եւ առաձգական: Նա ընդգծել է, որ կորոնավիրուսով վարակվածների մահն ավելի հաճախ վրա է հասնում ուղեկցող հիվանդությունների բարդացման պատճառով, իսկ վիրուսը հիվանդությունը միայն արագացնում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել