• Latest news

Արյան անալիզը կարող է պարզել COVID-19-ով հիվանդի վիճակի բարդության աստիճանը․ «Իզվեստիա»

7 ապրիլի, 2020  22:19

Արյան անալիզը կարող է պարզել COVID-19 կորոնավիրուսային վարակով հիվանդների վիճակի բարդության աստիճանը։ Այդ մասին հայտնում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով Վերոնայի համալսարանից հետազոտողներին եւ ԱՄՆ-ից նրանց գործընկերներին։

Վերոնշյալ գիտնականները վերլուծել են մի շարք հոդվածներ կորոնավիրուսով պացիենտների մոտ թրոմբոցիտների մակարդակի մասին եւ պարզել, որ արյան այդ բաղադրիչների մակարդակը նշանակալիորեն նվազել է պացիենտների մոտ, որոնց բուժումն ավարտվել էր մահվան ելքով։ Ուստի գիտնականներն առաջարկում են օգտագործել թրոմբոցիտների ցուցիչները որպես պացիենտի վիճակի վատթարացման մարկեր։ Այդ ցուցիչի հիման վրա բժիշկները կարող են գնահատել պացիենտի վիճակն ու որոշում կայացնել նրա հետագա բուժման վերաբերյալ։

Ինչպես բացատրել է բնակչության առողջության ցուցիչների վերլուծության լաբորատորիայի գիտաշխատող Դավիդ Նաիմզադան, թրոմբոցիտները կարեւոր դեր ունեն անոթների վնասված պատերի դեպքում արնահոսությունները դադարեցնելու եւ թրոմբերի ներծծման հարցում։

Իր հերթին Սեչենովի համալսարանի Կլինիկական կենտրոնի կարդիովիրաբուժական բաժնի ղեկավար Ռոման Կոմարովը հաստատել է, որ արյան մեջ թրոմբոցիտների քանակությությունն իսկապես կարող է օգտագործվել կորոնավիրուսի բարդ ձեւերի ախտորոշման ժամանակ։

«Կորոնավիրուսային հիվանդության բարդ ձեւի դեպքում առաջանում է պոլիօրգանային անբավարարության սինդրոմ․ խախտվում են լյարդի, երիկամների, թոքերի ֆունկցիաները։ Դա հրահրում է արյունաստեղծ համակարգի արգելափակում, որի հետեւանքով նկատվում է թրոմբոցիտների քանակի եւ որակի անկում»,-ասել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ