• Latest news

Ինչպե՞ս չգիրանալ կարանտինի ժամանակ

8 ապրիլի, 2020  09:36

Ինչպե՞ս չգիրանալ կարանտինի ժամանակ եւ պահպանել կազմվածքը: Ներկայացնում ենք կանխարգելիչ բժշկության պրոֆեսոր եւ սննդաբանության դոցենտ Միգել Մարտինես-Գոնսալեսի խորհուրդները:

Մասնագետը խորհուրդ է տալիս հետեւել միջերկրածովյան սննդակարգին եւ պաբերաբար ուտել մրգեր ու բանջարեղեն: Խորհուրդ է տրվում շաբաթական գոնե 3 ամգամ ձուկ ուտել, քանի որ այն պարունակում է առողջության համար օգտակար սպիտակուցներ եւ ճարպաթթուներ: Շաբաթական 3-4 անգամ կարելի է ձու ուտել: Կարելի է նաեւ գործածել հաց՝ առաջին մզմամբ ձիթապտղի յուղով:

Մարիտինես-Գոնսալեսը օգտակար մթերքների ցանկում հավելել է նաեւ չրերն ու ընկուզեղենը, որը խորհուրդ է տրվում ուտել շաբաթական 3-ական բուռ:

Պրոֆեսորը նաեւ նշել է, որ պետք է հրաժարվել արագ պատրաստման սնունդից, քանի որ նման մթերքներում պարունակվում է շատ աղ եւ ցածրորակ ձեթ: Կարանտինի օրերին խորհուրդ չի տրվում գործածել այնպիսի մթերքներ, ինչպես կաթի հիմքով աղանդերները, կարկանդակ, համբուրգերներ, երշիկեղեն եւ տապակած կարտոֆիլ, քանի որ այս մթերքների չարաշահումը բերում է ավելորդ քաշ հավաքելուն, հատկապես եթե մարդը քիչ է շարժվում:

Սառեցված կամ պահածոյացված մթերքների փոխարեն ցանկալի է ընտրել թարմ մթերքներ: Բացառություն կարող են լինել դդմիկները, լոբին, ոսպը եւ բանկայով ձուկը: Սակայն պայածոյացված մթերքներ ընտրելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բաղադրության մեջ աղի պարունակությանը: Մարտինես-Գոնսալեսը եւս խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել դրանց բաղադրության մեջ աղի պարունակությանը:

Դրանից բացի, կարանտինի ժամանակ չգիրանալու համար ցանկալի է հետեւել սնվելու հստակ ռեժիմի եւ սթրեսը ուտելով չհաղթահարել, ինչպես նաեւ չուտել ուղղակի ձանձրանալու պատճառով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել