• Latest news

Ինչպե՞ս պաշտպանել տնային ձեռնասուններին կորոնավիրուսից

9 ապրիլի, 2020  09:35

Ինչպես պարզվում է, նոր կորոնավիրուսի հանդեպ խոցելի են ոչ միայն մարդիկ, այլ նաեւ կենդանիները: Արդեն կա նվազագույնը 2 պաշտոնապես հաստատված դեպք, երբ կենդանիները վարակվել են SARS-CoV-2 կորոնավիրուսով: Թայվանում՝ կատու եւ ԱՄՆ-ում՝ էգ վագր:

Իսկ ինչպե՞ս կարելի է ձեռնասուններին պաշտպանել վարակումից: Ներկայացնում ենք Թիմուր Պեստերեւի խորհուրդները՝ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ:

Խորհուրդ չի տրվում COVID-19-ով վարակված մարդկանց շփվել ձեռնասունների հետ, ինչպես եւ այլ մարդկանց հետ: Ցանկալի է, որ կենդանիներին խնամի առողջ մարդը:

Մասնագետի խոսքով՝ նոր տեսակի կորոնավիրուսը դեռեւս քիչ է ուսումնասիրված, հատկապես դրա ազդեցությունը տնային կենդանիների վրա, ինչպես՝ կատուների եւ շների: Չնայած շների վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա, մասնագետները հիմքեր ունեն ենթադրելու, որ կատուները կարող են հիվանդանալ COVID-19-ով: Ընդ որում՝ հայտնի չէ՝ նրանք կարո՞ղ են արդյոք վիրուսի փոխանցեղներ լինել:

COVID-19 թոքաբորբը կատուների մոտ ուղեկցվում է չոր հազով, որի միջոցով նրանք տեսականորեն կարող են տարածել վիրուսը, պնդում է Պեստերեւը: Եթե ձեռնասունի մոտ, այնուամենայնիվ, նոր կորոնավիրուսի ախտանիշներ են հայտնվել, փորձագետը խորհուրդ է տալիս նրան մեկուսացնել եւ թույլ չտալ մոտենալ առողջ մարդկանց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել