• Latest news

Օդորակիչները մեծացնում են կորոնավիրուսի տարածման հավանականությունը. ՏԱՍՍ

9 ապրիլի, 2020  16:20

Օդորակիչները մեծացնում են նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման եւ չօդափոխվող բնակարաններում մարդկանց վարակվելու հավանականությունը: Ռուսասատանի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս հրաժարվել բուժհաստատություններում դրանց օգտագործումից: Այս մասին նշված է նախարարության՝ նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի կանխարգելման, ախտորոշման եւ բուժման ժամանակավոր մեթոդական հանձնարարականներում, որը հրապարակվել է ապրիլի 9-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ինֆեկցիոն հիվանդությունների համաճարակի պայմաններում կարեւոր է կազմակերպական միջոցառումների կիրառումը, որոնք թույլ կտան ոչ միայն նվազեցնել ինֆեկցիայի ներհիվանդանոցային տարածման հավանականությունը, այլեւ զգալիորեն կկրճատեն շնչադիմակների պահանջարկը: «....»COVID-19-ի հարուցած ինֆեկցիայի տարածման բարձր ռիսկի գոտիներում սենյակային տիպի (սփլիթ համակարգ) օդորակիչների օգտագործումը պետք է բացառվի, քանի որ դրանք փաստացի մեծացնում են վարակման հավանականությունը եւ նպաստում են բնական օդափոխման արգելափակման դեպքում վարակիչ աերոզոլի բարձր խտության պահպանմանը»,- նշված է հանձնարարականներում:

Կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում բնակարանները պարբերաբար օդափոխել: Իսկ բուժհաստատություններում խորհուրդ է տրվում բուժաշխատողների հանգստի գոտիները ստեղծել առավելագույն մեկուսացված վայրերում, որտեղ չի կարող թափանցել վարակված օդը:

«Ինֆեկցիայի տարածման վտանգ ներկայացնող պացինետների կողմից բժշկական դիմակների մշտական կրումը կրկնակի նվազեցնում է շրջապատի համար վտանգը: Բնական օդափոխման հնարավոր առավելագույն ռեժիմների կիրառումը (մշտական առավելագույն հնարավոր օդափոխում) թույլ է տալիս հասնել բնակարանի օդում ինֆեկցիոն աեորոզոլի խտության կտրուկ նվազման եւ համապատասխանաբար նվազեցնել օդի միջոցով ինֆեկցիայի տարածման հավանականությունը»,- նշված է հանձնարարականներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել