• Latest news

Թոքաբորբով բոլոր պացիենտներին այսօրվանից կորոնավիրուսի թեստ է կատարվելու․ նախարար

10 ապրիլի, 2020  13:20

Այսօրվանից Հայաստանում ընդլայնվում է մարդկանց ցանկը, որոնց կորոնավիրուսի թեստ է անցկացվելու։ Այս մասին Առողջապահության եւ սոցիալական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ թոքաբորբ ախտորոշում ունեցող բոլոր անձանց այսօրվանից կորոնավիրուսի թեստավորում են կատարելու։ Թեստավորվելու են նաեւ բուժաշխատողները, որոնք շփվել են պացիենտների հետ, ում մոտ կորոնավիրուսային վարակ է կասկածվում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումների համաձայն՝ թեստավորվելու են նաեւ բոլոր հղի կանայք, ում մոտ ՍՇՎ-ի նշաններ են նկատվում, ինչպես նաեւ կորոնավիրուսային վարակի ախտորոշում ունեցող ծննդաբերած կանանց երեխաները։

Նախարարի խոսքով՝ Հայաստանում շարունակելու են կորոնավիրուսի թեստեր կատարել ըստ համաճարակաբանական ցուցումների՝ բոլոր այն անձանց, ովքեր շփվել են հիվանդների հետ, ինչպես նաեւ այն անձանց, ովքեր դուրս են գալիս 14-օրյա մեկուսացումից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է