• Latest news

Դիմակ կրե՞լ, թե՞ ոչ․ Նախարարը փոխել է իր կարծիքը

10 ապրիլի, 2020  13:51

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար դիմակ, այնուամենայնիվ, արժե կրել։ Առողջապահության եւ սոցիալական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։

Նախարարի խոսքով՝ դիմակ եւ ձեռնոց կրել-չկրելու հարցը շատ կարեւոր է այն համատեքստում, որ դեռ երկար պետք է ապրենք կորոնավիրուսի հետ։ Դիմակ կրելու նպատակը, նրա խոսքով, «որեւէ տեղից բերան, քիթ, աչք վիրուս չտանելն է»:

Երբ մարդն առանց դիմակի է քայլում, նա կարող է պատահաբար ձեռքը տանել դեպի քիթը կամ բերանը, ինչը մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկը։ Դիմակ կրելու դեպքում մարդը դեմքին չի դիպչի։

«Իսկ եթե շատ խիտ տեղ ենք, դիմակը թույլ չի տալիս, որ շնչելու արդյունքում օդի կաթիլներ կամ հեղուկի կաթիլներ փոխանցենք: Նույնը ձեռնոցն է: Սակայն այն ավելի վտանգավոր է, եթե չի փոխվում ու պատշաճ չի հանվում», - ասաց նախարարը:

Նա հիշեցրեց, որ ԱՀԿ-ն այժմ խորհուրդ է տալիս նույնիսկ կտորից դիմակ կրել, սակայն պետք է ամեն օր պատշաճ լվանալ, որպեսզի դրա մեջ վտանգավոր հարուցիչներ չմնան։

«Ցանկալի է կրել, սակայն այն, թե ինչքան այն կպաշտպանի, կախված է հենց մարդուց: Նույն ձեռքեր լվանալը շատ ավելի կարևոր է, քանի դիմակ կրելը: Սակայն ձեռքեր լվանալու հնարավորություն ամեն պահի կարող է չլինել: Դիմակ կրելը խորհուրդ է տրվում ամեն տեղ: Ես ժամանակին ասել եմ, որ կարիք չկա, բայց հիմա նոր խորհուրդներով ասում եմ, որ խորհուրդ է տրվում կրել»,- ասաց նախարարը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել