• Latest news

Եթե կանխարգելիչ քայլեր չձեռնարկվեին, Հայաստանում կորոնավիրուսից արդեն 200 մահ կլիներ․ նախարար

10 ապրիլի, 2020  14:31

Շվեդիան Եվրամիության միակ երկիրն է, որը հրաժարվել է կորոնավիրւսի պատճառով կարանտինից եւ կանխարգելիչ ոչ մի միջոցառում չի իրականացրել։ Մոտ 10 մլն բնակչությամբ այս երկրում կորոնավիրուսային վարակից արդեն գրեթե 800 մահ է գրանցվել։ Հայաստանում, եթե բնակչությունը նույնիսկ 2․5 մլն հաշվենք, կստացվի, որ արդեն մոտ 200 մահվան դեպք կլիներ, եթե կանխարգելիչ միջոցառումներ չիրականացվեին։ Այս մասին Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսից 12 մահվան դեպք է գրանցվել, այլ ոչ 200, վերջին երկու ամիսներին անցկացվող միջոցառումների շնորհիվ։ Եւ չնայած այդ միջոցառումները «դաժան են թե տնտեսության, թե մարդկանց հոգեբանության, թե բուժանձնակազմի ծանրաբեռնվածության տեսանկյունից», դրանց արդյունքում մահացության ցուցանիշը երկրում բավական ցածր է։

«Մեր խնդիրն է մահերի թիվը ցածր պահելով գնալ առաջ», - ասաց նախարարը։

Հիվանդանոցների ծանրաբեռնվածության մասին խոսելով, նախարարը նշեց, որ այսօր առողջապահական համակարգն ավելի «վստահ է զգում մահճակալային ֆոնդի ու արհեստական շնչառության սարքերի առումով», չնայած, նույնիսկ մինչեւ Չինաստանից արհեստական շնչառության նոր սարքեր գնելն էլ մոտ 80 սարք ամսնագետների տրամադրության տակ էր։

«Պետք է պատրաստ լինենք վատագույնին՝ թե մահճակալային ֆոնդով, թե դեղամիջոցներով ապահովվածությամբ, թե արհեստական շնչառության սարքերով, թե հարկ եղած դեպքում այլ վայրերում, ոչ բուժհաստատություններում, բուժօգնություն մատուցելու պատրաստ լինելու առումով։ Բայց ամեն ինչ անենք, որ դրան չհասնենք», - ասաց նախարարը, հավելելով, որ արհեստական շնչառության նոր գնված սարքերը ամեն դեպքում կիրառություն կգտնեն,  քանի որ ժամանակի ընթացքում հները շարքից դուրս են գալիս եւ պետք է փոխարինվեն նորերով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել