• Latest news

Ո՞ւմ եւ ինչպե՞ս կարող է օգտակար լինել տաք լոգանքը

26 ապրիլի, 2020  20:53

Պարբերաբար լոգանք ընդունելը կարող է օգտակար լինել սրտի համար եւ նվազեցնել ինսուլտի կամ սրտանոթային հիվանդությունների հետեւանքով մահվան ռիսկը։ Այդ մասին ասվում է Heart պարբերականում հրապարակված հետազոտության մեջ։

Medical Express-ի հաղորդմամբ՝ հետազոտությունը ցույց է տվել, որ որքան հաճախ է մարդն ընդունում տաք լոգանք, այնքան նվազում է վերոնշյալ հիվանություններից մահանալու ռիսկը։

Գիտնականները եկել են այդ եզրահանգման շուրջ 61 000 մարդու (45-59 տարեկան) վիճակի մասին տվյալների շնորհիվ, որոնք հավաքագրվել էին ընդհուպ մինչեւ նրանց մահվան օրը։ Հետազոտության վերջում փորձագետները կարողացել են հղում անել 30 076 մարդու տվյալների վրա։ Այսպես, հետազոտության ամբողջ ընթացքում տեղի է ունեցել սրտանոթային անոմալիայի 2097 դեպք (275 սրտի կաթված, 53 հանկարծակի մահ սրտի հետ կապված խնդիրների հետեւանքով եւ 1769 ինսուլտ)։

Պարզվել է, որ տաք լոգանքի ամենօրյա ընդունումը, ի տարբերություն շաբաթական 1-2 անգամ ընդունելուց կամ առհասարական դրա հրաժարումից, թույլ է տալիս կրճատել սրտանոթային խնդիրների առաջացման ռիսկն ընդհանուր առմամբ 28 տոկոսով եւ ինսուլտի ռկսկը՝  26 տոկոսով։

Ջրի ջերմաստիճանի վերլուծությունը ցույց է տվել, որ գոլ ջուրը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը 26 տոկոսով, իսկ տաք ջուրը՝ 35 տոկոսով։ Իսկ ինսուլտի ռիսկի հարցում ջրի ջերմաստիճանը որեւէ ազդեցություն չունի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել