• Latest news

Արմեն Սարգսյան․ Կորոնավիրուսը ոչ մի տեղ չի անհետացել, այն դեռեւս այստեղ է եւ դեռեւս վտանգավոր է

5 մայիսի, 2020  19:23

Աշխարհի շատ երկրներում, այդ թվում Հայաստանում, COVID-19 համավարակի հետ կապված սահմանափակման միջոցառումները մեղմացնում են, սակայն պետք է հիշել, որ կորոնավիրուսը ոչ մի տեղ չի անհետացել, այն դեռեւս այստեղ է եւ դեռեւս վտանգավոր է։ FAST-ի հետ Futures Studio-ի «Համաշխարհային կարգը համավարակից հետո․ սցենարներ եւ տրանսֆորմացիաներ» վեբինարի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի նախագահ, դոկտոր Արմեն Սարգսյանը։

Նախագահի խոսքերով՝ պետք չէ մոռանալ, որ Հայաստանը ամեն օր դեռեւս գրանցում է կորոնավիրուսի վարակման ավելի քան հարյուր նոր դեպք։

«Հիվանդությունը դեռեւս վտանգավոր է, հատկապես դրա հանդեպ խոցելի մարդկանց համար, այդ պատճառով, խնդրում եմ, դրան լուրջ վերաբերեք», - ասաց նախագահը։

Նրա խոսքերով՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կտեւի ոչ մեկ կամ երկու շաբաթ, այլ մի փոքր երկար, սակայն կարգապահությունն ու համագործակցությունը կօգնեն վաղ թե ուշ հաղթել այս վիրուսի դեմ պատերազմում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել