• Latest news

Բժիշկները փրկել են փոքրիկ աղջկա կյանքը, որը ծնվել է ընդամենը 511 գրամ քաշով եւ ունեցել մի շարք հիվանդություններ (ֆոտո)

8 մայիսի, 2020  19:12

Անգլիական Նորիջ քաղաքում բժիշկներին հաջողվել է փրկել մի շարք հիվանդություններ ունեցող նորածին աղջկա կյանքը:

The Daily Mail պարբերականի հաղորդմամբ՝ 26-ամյա Մենիարը տեղափոխվել էր հիվանդանոց հղիության 21-րդ շաբաթում (նորմայում հղիությունը տեւում է շուրջ 40 շաբաթ). նրա մոտ կասկածվում էր վարակ:

Մի քանի օր անց՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, ծնվել է փոքրիկ Լիլին, որը կշռել է ընդամենը 511 գրամ: Փոքրիկն անմիջապես տեղավորվել էր նորածինների համար ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որտեղ անցկացրել բազմաթիվ շաբաթներ՝ միացված լինելով թոքերի արհեստական օդափոխման սարքին:

Հիվանդանոցում անցկացրած ժամանակահատվածում փոքրիկ Լիլիի մոտ հայտնաբերվել էր 3 վարակ, աղիքային անանցանելիություն, ուղեղում արնազեղում եւ աղիների հետ խնդիրներ, որոնք պահանջում էին վիրաբուժական միջամտություն:

«Մենք ապրում էինք տվյալ օրով: Ցանկացած առաջընթաց մեզ համար նշան էր, որ նա ադապտացվում է եւ վերականգնվում: Նա սկսել էր արձագանքել իմ ձայնին եւ բացել աչքերը, երբ ես մտնում էի պալատ եւ խոսում նրա հետ: Նա շնորհում էր ինձ հիանալի լայն ժպիտով»,-հիշում է Մենիարը:

Երկար պայքարից հետո բժիշկներին հաջողվել էր փրկել ժամանակից շուտ ծնված երեխայի կյանքը: Երեքշաբթի՝ մայիսի 5-ին, բժիշկները թույլ են տվել նրան տուն տանել:

«Ես չէի կարող հավատալ դրան: Լիլիի լույս աշխարհ գալուց հետո առաջին ամիսներին ոչ ոք չգիտեր՝ կկարողանայինք արդյոք մենք տուն վերադառնալ որպես լիարժեք ընտանիք»,-խոստովանել է երիտասարդ մայրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել