• Latest news

Ո՞ր դիմակն է վիրուսներից ամենից լավ պաշտպանում

12 մայիսի, 2020  12:27

Վիրուսների դեմ առավել լավ պաշտպանություն է ապահովում եռաշերտ մեկանգամյա օգտագործման դիմակը: Այսպիսի կարծիք է հայտնել թերապեւտ Լարիսա Ալեքսեեւան (Ռուսաստան):

Փորձագետի խոսքով՝ եռաշերտ մեկանգամյա օգտագործման դիմակը պատրաստված է «բժշկության բոլոր կանոններով», սակայն եթե մարդը ցանկանում է ավելի բարձրացնել իր պաշտպանվածության մակարդակը, պետք է բազմակի օգտագործման դիմակը փոխարինի մեկանգամյայով:

Իսկ ահա, մեկանգամյա օգտագործման մեկ դիմակի մշտական օգտագործումը վատ գաղափար է, ընդգծել է մասնագետը:

«Եթե օգտվեն միայն մեկ հերթապահ դիմակով, ապա ինչ-որ պահի դրա վրա կուտակված բոլոր վիրուսները կհայտնվեն մարդու օրգանիզմում, եւ պաշտպանության այդ միջոցի տերը ահռելի բեռ կստանա»,- ասել է Ալեքսեեւան:

Նրա խոսքով՝ 1,5-2 մետր հեռավորություն պահպանող դիմակով մարդու վիրուսով վարակվելու հավանականությունը վարակակրի հետ հանդիպելիս կազմում է ընդամենը 30 տոկոս: Եթե հիվանդ մարդը նույնպես դիմակով է եւ որոշակի հեռավորության վրա է գտնվում, ապա վարակվելու հավանականությունն ավելի փոքր է:

Ավելի վաղ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ամերիկացի մասնագետները հայտնել էին, թե որ գործվածքներն են ավելի լավ համապատասխանում տան պայմաններում պաշտպանական դիմակի պատրաստմանը: Պարզվել է, որ դիմակին ավելի լավ համապատասխանում է բամբակի եւ բնական մետաքսի կամ արհեստական շիֆոնի համակցությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է