• Latest news

Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվը կարող է 72 տոկոսից մեծ լինել. Financial Times

12 մայիսի, 2020  16:28

Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվը կարող է 72 տոկոսից մեծ լինել, հայտնում է բրիտանական Financial Times պարբերականը: Կարծիք կա, որ ռուսական իշխանությունները կարող էին կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվը զգալիորեն նվազեցնել:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ապրիլին Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում COVID-19-ից մահացել է 629 պացիենտ: Բայց դրա հետ մեկտեղ այս երկու քաղաքներում անցած 5 տարում ընդհանուր մահացության միջին մակարդակն անցել է 2073 մարդուց: Այսպիսով՝ մահվան 1444 դեպքերը անհասկանալի պատճառներով չեն հաշվառվել:

Օպերատիվ շտաբի մայիսի 12-ի տվյալներով՝ կորոնավիրուսի հետեւանքով մահացած ռուսաստանցիների ընդհանուր թիվը կազմում է 2116: Եթե այս թվին հավելենք չհաշվարկված դեպքերը, ապա կստացվի, որ Ռուսաստանում COVID-19-ի զոհերի թիվը 72 տոկոսով ավելի է, քան ցույց է տրված պաշտոնական տվյալներում:

Financial Times-ը նշում է, որ ամբողջ Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահացության տվյալների նվազեցման ծավալները կարող են անգամ ավելի մեծ լինել, քանի որ 72 տոկոս գնահատականը հիմնվում է Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի տվյալների վրա, որոնք մահացության մասին տեղեկությունները հրապարակել են ապրիլին: Ամբողջ երկրի տվյալները հունիսից շուտ չեն հրապարակվի:

New York Times-ն ավելի վաղ վերլուծություն էր հրապարակել տարբեր երկրներում կորոնավիրուսի հետեւանքով մահացության մակարդակի վերաբերյալ, որի համաձայն՝ մահվան առնվազն 64 հազար դեպքեր տարբեր պատճառներով չեն հաշվառվել:

Պարբերականը նշում է, որ կորոնավիրուսի հետեւանքով մահացության եւ մահացության ընդհանուր մակարդակի ցուցանիշների միջեւ տարբերությունը հաճախ վկայում է ոչ թե  մահացածների թվի դիտավորյալ նվազեցման մասին, այլ հաշվարկման յուրահատկության: Ալսպես՝ երկրների մեծ մասը պաշտոնական վիճակագրության մեջ է մտցնում միայն հիվանդանոցում COVID-19-ից մահվան դեպքերը, մինչդեռ հիվանդացածները հաճախ տանն են մահանում:

Թվերի այս տարբերությունն առանձնապես նկատելի է այն երկրներում, որոնք չեն շտապում ընդունել աղետի ծավալները: Օրինակ՝ մարտին եւ ապրիլին Ինդոնեզիայի կառավարությունը հայտարարել էր COVID-19-ից մահվան 381 դեպքի մասին, մինչդեռ այդ ժամանակահատվածում Ջակարտայի գերեզմանոցներում հուղարկավորվել է ավելի քան 3300 մարդ, ինչը գերազանցում է տարեկան միջին ցուցանիշները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել