• Latest news

Վիրաբույժները հիվանդի ուռուցքը քթի միջով են հեռացրել

21 հուլիսի, 2014  23:37

Բրիտանացի պապիկի գլխուղեղի ուռուցքը քթի միջով են հեռացրել։ Նայջել Տինսլին բժիշկներին էր դիմել տեսողության կտրուկ վատացման պատճառով։ Թեստերը ցույց են տվել, որ նա հիպոֆիզի վրա ուռուցք ունի, որն էլ տեսողության կորստի պատճառ էր դարձել։

Տղամարդը զարմացել էր, երբ նրան հայտնել էին, որ ուռուցքը քթի միջով են հեռացնելու։ Այսօր, վիրահատությունից մեկ տարի անց Նայջելն արդեն լիովին վերականգնվել է։

Էնդոսկոպով (տեսախցիկով ճկուն խողովակ) բուժման շնորհիվ տղամարդը տուն էր վերադարձել վիրահատությունից մեկ շաբաթ անց, տեղեկացնում է Daily Mail-ը։

Վիրաբույժի խոսքով, գանգի ստորին հատվածում գտնվող ուռուցքը դասական մեթոդով հեռացնելը բավականին բարդ է։ Ուղեղի այդ հատվածում նորագոյացությունները շատ ագրեսիվ են, եւ հեռացնելուց հետո երկարատեւ ռեաբիլիտացիա է պահանջում։ Բացի այդ, նման վիրահատությունների ժամանակ մեծ է ուղեղը վնասելու ռիսկը։ Իսկ էնդոսկոպիկ վիրաբուժությունը հնարավորություն է տալիս ուռուցքը քթաքնցքերի միջով հեռացնել, առանց ուղեղը վնասելու։ Ոռուցքին հասնելու համար վիրաբույժները անցք են բացել քթըմպանի հետին մասում, գանգի ստորին հատվածում։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել