• Latest news

Չղջիկների մոտ հայտնաբերել են SARS-CoV-2 կորոնավիրուսի մերձավոր ազգականին

14 մայիսի, 2020  13:22

Չինաստանից եւ Ավստրալիայից գիտնականների խումբը վերջերս չղջիկների մոտ հայտնաբերել է եւս մեկ՝ RmYN02 կորոնավիրուս, որը SARS-CoV-2-ի մերձավոր ազգականն է եւ վիրուսային գենոմում ունի նման մուտացիաներ, որն ակնհայտորեն տեղի է ունեցել բնական էվոլյուցիայի հետեւանքով: Այս մասին հաղորդվում է Current Biology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Հետազոտողների կարծիքով՝ այս հայտնագործությունը պետք է վերջակետ դնի COVID-19 առաջացնող կորոնավիրուսի լաբորատոր ծագման մասին առասպելներին:

«SARS-CoV-2-ի հայտնաբերման պահից հայտնվել են մի քանի չհիմնավորված ենթադրություններ այն մասին, որ վիրուսը լաբորատոր ծագում ունի: Մասնավորապես նշվում է այն, որ S1 եւ S2 ամինաթթուների ներդիրները չափազանց արտասովոր են եւ, հավանաբար, վկայում են լաբորատոր մանիպուլյացիաների մասին: Մեր հոդվածը շատ հստակ ցույց է տալիս, որ այդ իրադարձությունները բնականորեն տեղի են ունենում վայրի բնության մեջ: Սա վստահաբար վկայում է, որ SARS-CoV-2-ը լաբորատոր արտահոսք չէ»,- նշել է Շանդունի առաջին բժշկական համալսարանից միկրոկենսաբան Վեյֆեն Շին:

Նոր կորոնավիրուսը նույնականացվել է 227 չղջիկների 302 նմուշների անալիզի ժամանակ, որոնք վերցվել են 2019 թվականի երկրորդ կեսին Յունան նահանգում:

Չղջիկներից վերցված այդ նմուշներում հայտնաբերված վիրուսների անալիզից հետո գիտնականներին հաջողվել է հայտնաբերել կորոնավիրուսի եւս 2 գրեթե լիարժեք գենոմներ՝ RmYN01 եւ RmYN02:

RmYN01-ի մոտ եղել է շատ ցածր համընկում SARS-CoV-2-ի հետ: Սակայն ուսումնասիրելով RmYN02-ը՝ հետազոտողները հայտնաբերել են, որ այդ կորոնավիրուսի գենոմը 93,3%-ով համընկնում է SARS-CoV-2-ի հետ, իսկ մեկ կոնկրետ՝ 1ab կոչվող գենը համընկնում է 97,2%-ով: Այսօր դա ամենամոտիկ համընկումն է COVID-19 կորոնավիրուսի հետ:

RmYN02-ը եւս պարունակում է ամինաթթուներ կետում, որտեղ հանդիպում են փշաձեւ սպիտակուցի երկու սուբմիավորներ (S1 եւ S2): SARS-CoV-2-ը եւս ունի S1 եւ S2:

Գիտնականների խոսքով՝ չնայած այդ համընկմանը՝ RmYN02-ը վիրուսի ուղղակի նախատիպ չի համարվում, հատկապես հաշվի առնելով այն, որ բոլոր կարեւոր ռեցեպտորները կապող դոմենի համար գենն ունի ոչ մեծ համընկում SARS-CoV-2-ի հետ՝ ընդամենը 61,3%: Սակայն դա շատ  կարեւոր բացահայտում է, որը թույլ է տալիս ավելի շատ տվյալներ ստանալ կորոնավիրուսի էվոլյուցիայի մասին, եւ այն ցույց է, տալիս, որ այն, այնուամենայնիվ, ունի բնական ծագում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել