• Latest news

Գիտնականները մշակել են բերանըմպանային քաղցկեղի ախտորոշման աշխարհում առաջին թքի թեստը

15 մայիսի, 2020  16:17

Քվինսլենդի տեխնոլոգիական համալսարանից գիտնականները մշակել են բերանըմպանային քաղցկեղի ախտորոշման աշխարհում առաջին թքի թեստը, որը նախատեսված է քաղցկեղի ախտանիշներ չունեցող մարդկանց համար:

Մարդու պապիլոմա վիրուսը (ՄՊՎ) հաճախ առաջացնում է բերանըմպանային քաղցկեղ: Այս ինֆեկցիան, հետեւապես նաեւ ռիսկի խմբի մարդկանց կարելի է հայտնաբերել թքի մեջ ՄՊՎ ԴՆԹ-ի առկայությամբ:

Գիտնականները 665 առողջ մարդկանց հետազոտություն են անցկացրել: Նրանց խոսքով՝ եթե նախնական թեստավորումը ցույց է տալիս ՄՊՎ-16 ԴՆԹ-ի առկայություն, իսկ երկրորդ ստուգումը նույնպիսի արդյունք է ունենում (այսինքն՝ վիրուսը պահպանվում է), անհրաժեշտ է անցկացնել քաղցկեղի հայտնաբերման ավելի մանրամասն հետազոտություն:

Փորձագետները բերում են պացիենտի օրինակը, որի մոտ 36 ամսվա ընթացքում գրանցվել էր ՄՊՎ-16 ԴՆԹ՝ վիրուսի մշտապես աճող խտությամբ, ինչի մասին վկայել են հայտնաբերվելու պահից հետո 6, 12 եւ 36 ամիս անց անցկացված հետազոտությունները:

Արդյունքում՝ պացիենտի մոտ հայտնաբերվել է աջ նշիկներում 2 մմ-անոց հարթբջջային կարցինոմա, որը հետագայում հեռացրել են, ինչը զգալիորեն մեծացրել է պացիենտի առողջանալու հնարավորությունները: Վիրահատությունից հետո պացիենտի մոտ ՄՊՎ-16 ԴՆԹ-ի հետքեր չեն գրանցվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։