• Latest news

Մեր շրջապատի առարկաներից թունավոր նյութերը կարող են ցելիակիա առաջացնել. հետազոտություն

17 մայիսի, 2020  11:53

Ցելիակիան (գլյուտենը չմարսելը) միշտ համարվել է հիվանդություն, որն ունի զարգացման գենետիկ պատճառներ: Սակայն նոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս հիվանդության զարգացման մեջ իրենց ներդրումն ունեն նաեւ արտաքին գործոնները։

Ինչպես գրում է Medical Express-ը, արյան մեջ թունավոր միացությունների բարձր մակարդակը, որ առկա է պեստիցիդների, չկպչող ամանեղենի եւ հակահրդեհային միջոցների մեջ, կապված է երիտասարդների մոտ ցելիակիայի զարգացման բարձր ռիսկի հետ։

Նյու Յորքի համալսարանի Գրոսմանի բժշկական դպրոցի հետազոտողների խոսքերով՝ այս իմունային խանգարումն ունեցող մարդկանց մոտ դիտարվում են մարսողական լուրջ խնդիրների ծանր ռեակցիաներ, այդ թվում՝ լուծ, փքվածություն, որոնք առաջանում են գլյուտեն պարունակող սննդամթերքից (սպիտակուցը ցորենի, տարեկան, գարու մեջ):

Ինչպես պարզվել է, երեխաներն ու երիտասարդները, որոնց օրգանիզմում եղել են պեստիցիդների եւ ինսեկտիցիդների (DDT) հետ կապված նյութեր, 2 անգամ ավելի շատ են տառապել ցելիակիայից: Ընդ որում, ցելիակիայով պացիենտների մեջ մեծամասնություն կազմող կանայք, ովքեր ենթարկվել են թունաքիմիկատների աննորմալ բարձր ազդեցության, առնվազն 8 անգամ ավելի շատ են ենթակա գլյուտենը չմարսելուն:

Ավելին, արյան մեջ պերֆտորալկիլի (ամանների չկպչող մակերեւույթի բաղադրության մեջ է մտնում ) բարձր մակարդակ ունեցող երիտասարդ կանայք 9 անգամ ավելի շատ են տառապում ցելիակիայով: Երիտասարդ տղամարդկանց մոտ, իր հերթին, հրդեհապաշտպան քիմիական նյութերի (պոլիբրոմացված դիֆենիլային եթերներ) բարձր խտությունը կրկնակի բարձրացրել է ցելիակիայի ռիսկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել