• Latest news

Նոր երկբաղադրիչ թերապիան կարող է արդյունավետ լինել շաքարախտի դեմ

16 մայիսի, 2020  23:10

Սթենֆորդի համալսարանի գիտնականները շաքարախտով հիվանդների մոտ ինսուլինային ներարկումների արդյունավետությունը բարձրացնելու միջոց են գտել։ Ինչպես հայտնում է Medical Express-ը, նրանք առաջարկում են օգտագործել երկակի ազդեցության ներարկումներ, որոնք պարունակում են ինսուլին եւ ամիլին (հորմոն, որն արտազատվում է բետա-բջջի կողմից՝ ինսուլինի հետ միաժամանակ)։

Ինչպես ասվում է Nature Biomedical Engineering-ում հրապարակված հետազոտության մեջ, ինսուլինը բարելավում է գլյուկոզայի յուրացումը բջիջների կողմից՝ հանելով այն արյան միջից։ Իսկ ամիլինը արգելում է մեկ այլ հորմոնի՝ գլյուկագոնին, օրգանիզմին հաղորդել լյարդում պահպանվող լրացուցիչ շաքարի արտազատման մասին։ Երկրորդ՝ այն հագեցածության զգացում է առաջացնում ուտելու ժամանակ։ Երրորդ՝ այն դանդաղեցնում է սննդի յուրացումն օրգանիզմի կողմից՝ նվազեցնելով ուտելուց հետո գլյուկոզայի հորդումը արյան մեջ։

Խնդիրն այն է, որ այս երկու հորմոնները շատ անկայուն են, երբ միասին են գտնվում փորձանոթի մեջ։ Նոր բանաձեւը լուծում է այդ խնդիրը։

Հետաքրքիր է, որ այն կարելի է ներարկել ոչ միայն սովորական ներարկման շրջանակներում, այլեւ ինսուլինային մխոցների հետ։ Գիտնականները ինսուլինի եւ ամիլինի մոլեկուլների համար օգտագործել են պաշտպանիչ ծածկ՝ կազմված պոլիէթիլենգլիկոլի տարբերակից (CB-PEG)։

Թաղանթը, կպչուն նյութի պես, առանձին-առանձին կապվում է ինսուլինի եւ ամիլինի հետ՝ ոչնչացումից պաշտպանելով յուրաքանչյուր մոլեկուլի անկայուն մասերը։ Հորմոնների մոլեկուլի մարմնում դրանք անջատվում են CB-PEG-ից եւ արդեն կարող են առանց սահմանափակումների գործել։ Այս տեխնոլոգիան թույլ է տալիս առնվազն 100 ժամ պահպանել խառնուրդի կայունությունը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել