• Latest news

Գիտնականները նշել են դեղամիջոցի մասին, որն արագացնում է կորոնավիրուսային ինֆեկցիայից ապաքինումը

19 մայիսի, 2020  13:51

Ինտերֆերոնի կիրառումը կարող է զգալիորեն արագացնել կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտների առողջացման գործընթացը: Այս մասին նշված է գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Frontiers in Immunology ամսագրում:

Մասնագետները հետազոտության ժամանակ հունվարի 16-ից փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում չինական Ուհան քաղաքի կլինիկաներից մեկում 77 մեծահասակ պացիենտների բուժման համար կիրառել են ինտերֆերոն-α2b-ը կամ արբիդոլը: Պացիենտներն օրական ստացել են կա՛մ 5 միլիգրամ ինտերֆերոն-α2b, կա՛մ օրական 3 անգամ 200 միլիգրամ արբիդոլ, կա՛մ ինտերֆերոն-α2b-ի եւ արբիդոլի համակցություն:

Պարզվել է, որ արբիդոլի հետ կամ առանց դրա կիրառվող ինտերֆերոն-α2b-ով բուժումը պացիենտների ապաքինումն արագացրել է գրեթե 7 օրով:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ ինտերֆերոն-α2b-ի կիրառումը զգալիորեն նվազեցրել է վերին շնչուղիներում հայտնաբերված SARS-CoV-2-ի մասնիկների քանակությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ այս միջոցը բոլոր պացիենտների համար ցուցադրել է կայուն արդյունավետություն՝ անկախ սեռից, տարիքից եւ քրոնիկական հիվանդությունների առկայությունից:

Գիտնականների խոսքով՝ ինտերֆերոնը կիրառվել է նաեւ ատիպիկ թոքաբորբի բուժման համար: Իսկ 2003 թվականին Տորոնտոյի (Կանադա) կլինիկաներում օգտագործվող դեղամիջոցը արդյունավետ է եղել ՍՇՎ-ով պացիենտների բուժման ժամանակ:

Հարկ է նշել, որ այս հետազոտությունը ունեցել է փորձարարական եւ չվերահսկվող բնույթ՝ նկատի ունենալով COVID-19-ի բուժման համար արդյունավետ եւ հանձնարարվող դեղամիջոցի բացակայությունը: Ուստի գիտնականները խորհուրդ են տվել անցկացնել պատահական ընտրանքով անկախ հետազոտություններ, որոնք կապացուցեին կամ կհերքերին ինտերֆերոնի օգուտը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է