Կորոնավիրուսի բուժման համար օգտագործվող հիդրօքսիքլորոքինը կարող է վտանգավոր լինել: Այս մասին հայտնում է Shanghai Daily պարբերականը՝ վկայակոչելով չինացի գիտնականների հետազոտությունը:
Գիտնականները խոստովանել են, որ այն կարող է սկզբնապես նպաստել ապաքինման մոտեցմանը եւ նվազեցնել կորոնավիրուսի ախտանիշները: Սակայն կողմնակի էֆեկտները հավասարեցնում են հնարավոր օգուտը:
Չինաստանի Ժույցզին քաղաքի հիվանդանոցում անցկացված հետազոտության շրջանակում մասնագետներն ուսումնասիրել են կորոնավիրուսով 150 պացիենտի փետրվարի 11-ից մարտի 20-ը: Պացիենտներին բաժանել են 2 խմբի. առաջին խումբը ստացել է հիդրօքսիքլորոքին (բուժման առաջին օրը 1200 մգ եւ դրանից հետո ամեն օր 800 մգ), երկրորդ խումբը ստացել է ստանդարտ դեղորայք:
Հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի վարիչ Սե Ցինն ասել է, որ իրենց երկու խմբերի միջեւ էական տարբերություն չեն հայտնաբերել:
Գիտնականները նշել են, որ հիդրօքսիքլորոքինի կիրառումից կողմնակի ռեակցիաների հաճախականությունը կազմել է 30%, ինչը ավելին է, քան երկրորդ խմբում՝ 8,8%:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր