• Latest news

Չեմ բացառում, որ դիմակների կրումը փակ տարածքներում պարտադիր լինի 1 կամ 2 տարի․ նախարար

21 մայիսի, 2020  12:49

Դիմակների կրումը փակ տարածքներում եւ հատուկ տնտեսվարողների մոտ, որոնք սահմանված են պարետի ցուցումներով, պատրադիր է լինելու այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է լինելու իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ես չեմ բացառում, որ դա լինի, օրինակ, մեկ կամ երկու տարի։ Ես բազմիցս նշեմ եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք երկարատեւ պայքարի»,- ասաց նախարարը։

Նա հիշեցրեց, որ գոյություն ունեն դիմակը ճիշտ կրելու կանոններ, որոնց հետեւելը կվազեցնի վարակման ռիսկը։ Նախարարի խոսքով՝ մարդկանց մեջ պետք է ձեւավորվի դիմակը ճիշտ կրելու մշակույթը, սովորույթը, ինչպես, օրինակ, երեկոյան ատամները մաքրելու սովորույթը։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ մարդիկ, ովքեր առողջական պատճառներով չեն կարող կրել դիմակներ, պետք է հսկողության տակ գտնվեն եւ աշխատավայրում այլ մարդկանց առողջությունը չվտանգեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել