• Latest news

Ունենք վարակակիրներ մեր եւ հարեւան նախարարություններում. Արսեն Թորոսյան

21 մայիսի, 2020  13:04

Կորոնավիրուսային վարակակիրներ կան թե՛ առողջապահության նախարարությունում, թե՛ հարեւան նախարարություններում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ունենք վարակակիր մեր եւ հարեւան նախարարություններում։ Ունենք կոնտակտավորների շրջանակ, ինքնամեկուսացածներ։ Հակահամաճարակային միջոցառումների շրջանակում որոշում է կայացվում ինչ-որ մեկին թեստավորել, ինչ-որ մեկին չթեստավորել, որովհետեւ կարիք չկա»,- ասաց նախարարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճի՞շտ է, որ որոշ մարդկանց ԱՆ-ում հրաժարվում են թեստավորել։

«Այս թեստամոլուցքը ինձ արդեն նույնիսկ դադարել է զարմացնել, բայց մեկ-մեկ զայրացնում է։ Թեստը պանացեա չի։ Թեստը պետք է արվի ըստ ցուցումի։ Այսօրվա արած թեստը ոչ մի երաշխիք չի, որ դու վաղը չես վարակվելու։ Հետեւաբար թեստով պայմանավորել հակահամաճարակային միջոցառումերը չի կարելի, թեստը ընդամենը բժշկական եւ էպիդ ցուցումներով արվող եւս մեկ միջոցառում է, որպեսզի բացահայտես հիվանդներին։ Եվ դրանով ոչինչ չի սահմանափակվում, հակառակը, մենք թեստավորված քաղաքացուն ասում ենք՝ դու առավել զգույշ պետք է լինես, որովհետեւ դու էս պահին վարակված չես, վաղը կարող ես վարակվել, կամ՝ արդեն վարակված ես, բայց մենք քեզ դեռ չենք հայտնաբերել․ դու կարող ես լինել վարակակիր վաղը»,- նշեց նախարարը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է