• Latest news

Դիալիզ ստացող քաղաքացիների շրջանում եւս կան կորոնավիրուսով վարակվածներ․ նախարար

21 մայիսի, 2020  13:11

Դիալիզ ստացող քաղաքացիների շրջանում եւս կան կորոնավիրուսով վարակվածներ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ դիալիզի ծառայությունն այսօր այնպես է կազմակերպված, որպիսզի դրական ախտորոշում ունեցող եւ չունեցող դիալիզ ստացող քաղաքացիների հոսքերը չխաչվեն իրար հետ։

«Կա բժշկական հաստատություն, որտեղ դիալիզ են ստանում այն քաղաքացիները, որոնք ունեն դրական ախտորոշում։ Այո, դրա մեջ որեւէ արտասովոր բան չկա, որովհետեւ մենք կազմակերպել ենք բուժօգնությունը հատուկ այնպես, որ դրական ախտորոշում ունեցող եւ չունեցող դիալիզ ստացող քաղաքացիների հոսքերը չխաչվեն իրար հետ։ Այսինքն այնպես անենք, որ դիալիզի ծառայությունը, որ սպասարկում է 1000-ից ավելի քաղաքացու, զերծ մնա կորոնավիրուսային վարակի ներհիվանդանոցային տարածումից, եւ դրա համար առանձնացրել ենք ամենամեծ դիալիզային ծառայություն ունեցող բաժանմունքներից մեկը այդ քաղաքացիների համար»,- ասաց նախարարը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ