• Latest news

60 կլինօրդինատորներ դասընթացներ կանցնեն, որպեսզի նրանց կցենք ռեանիմացիոն ծառայություններին․ նախարար

21 մայիսի, 2020  14:04

60 կլինիկական օրդինատորներ դասընթացներ կանցնեն, որպեսզի նրանց կցենք այս պահին գործող ռեանիմատացիոն ծառայություններին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ առողջապահության ոլորտում կադրերի խնդիր միշտ եղել է․ խոսքը հատկապես վերակենդանացման բաժանմունքներում աշխատող ռեանիմատոլոգներին է վերաբերում։ Այսօր, կորոնավիրուսային պանդեմիայի պայմաններում ռեանիմատոլոգների պակասը եւս զգացվում է։

«Փորձում ենք մոբիլիզացնել առկա ռեսուրսները, նաեւ մտածում ենք՝ ինչպես անել, որ արժանավայել հանգիստ ունենան, քանի որ չեն կարող անընդմեջ աշխատել․ նրանք կհյուծվեն, ինչը վտանգավոր կլինի թե՛ իրենց, թե՛ պացիենտների համար, որոնց նրանք հսկում են»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ գործող ռեանիմատոլոգներին օգնելու համար նախատեսվում է վաղվանից 2 եւ 3 կուրսի 60 կլինիկական օրդինատորների համար հեռահար դասընթացներ անցկացնել, որպեսզի նրանց հետագայում հնարավոր լինի կցել այս պահին գործող ռեանիմատացիոն ծառայություններին, որպեսզի օգնեն իրենց ավագ գործընկերներին։

«Այդ առումով որոշակի թեթեւացում տեղի կունենա։ Բայց, միեւնույն է, կադրերի խնդիրը մշտական է այս հարցում։ Եթե բռնկումը շատանա եւ ստիպված լինենք ավելի մեծ թվով քաղաքացիների բուժել, միեւնույն է՝ բժիշկների կարիք ունենալու ենք, ինչպես աշխարհի բոլոր երկրները»,- ասաց նախարարը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է