• Latest news

Հայաստանը Կավասակիի սինդրոմի բուժման համար դեղամիջոցի պաշար է գնել․ նախարար

21 մայիսի, 2020  14:44

Հայաստանում կորոնավիրուսով վարակված երեխաների շրջանում Կավասակիի սինդրոմի դեպքեր չեն արձանագրվել։ Սակայն համապատասխան քայլեր են ձեռնարկվում, որպեսզի, եթե նման դեպքեր գրանցվեն, այդ պացիենտները կարողանան համապատասխան բուժօգնություն ստանալ։ Մասնավորապես, այդ սինդրոմի բուժման համար օգտագործվող դեղորայքի պաշար է գնվել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Կավասակիի սինդրոմը աուտոիմունային հիվանդություն է, որի զարգացման պատճառները բժշկությանը դեռ հայտնի չեն։ Ֆրանսիայում, Իտալիայի հյուսիսում եւ Նյու Յորքում դեպքեր են գրանցվել, երբ երեխաների մոտ կորոնավիրուսային վարակի ֆոնին զարգացել են Կավասակիի սինդրոմին բնորոշ ախտանիշներ։

Նախարարի խոսքով՝ Հայաստանում այս սինդրոմի վիճակագրությունը չի փոխվել․ մինչ օրս ունեցել ենք ընդամենը 3 նման դեպք։

Սինդրոմի բուժման համար, նախարարի խոսքով, թանկարժեք դեղամիջոց է օգտագործվում, եւ այդ դեղամիջոցի պաշար է գնվել՝ հաշվի առնելով, թե քանի հոգու մոտ հնարավոր է այս խնդիրը զարգանա։

Նախարարը հիշեցրեց նաեւ, որ, ըստ վերջին տվյալների, Հայաստանում կորոնավիրուսով վարակված 23 հղի եւ 270 երեխա կա։ Եվ չնայած երեխաները հիմնականում թեթեւ են տանում հիվանդությունը, նրանց չի կարելի վարակվելու վտանգի ենթարկել։ Իսկ վարակից պաշտպանվելու համար երեխաները եւս պետք է փակ տարածքներում դիմակներ կրեն, եթե դա հնարավոր է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։