• Latest news

Ինչպես չգիրանալ կարանտինի ժամանակ

22 մայիսի, 2020  09:41

Ինչպես է պետք սնվել, որպեսզի չգիրանալ կորոնավիրուսային համավարակի հետեւանքով սահմանված կարանտինի ժամանակ։ Այս մասին T3-ի հետ զրույցում իր խորհուրդներն է տվել բրիտանացի դիետոլոգ Սայմոն Ջերկիվը։

Ջերկիվի խոսքերով՝ օգտագործվող կալորիաների քանակը պետք է համապատասխանի էներգածախսումներին, որոնք նվազում են, երբ մարդը նստած է տանը եւ ավելի քիչ ակտիվ կյանք է վարում։

«Լավ միջոց է կալորիաների օգտագործմանը հետեւելը, որպեսզի ավելի լավ հասկանաք, թե որքան եք ուտում,- ասել է նա,- Եթե ձեզ դուր չի գալիս հենց կալորիաներին հետեւելը, հետեւեք բաժնի չափին։ Եթե անհրաժեշտ է քաշ գցել, պարզապես նվազեցրեք չափաբաժինները»։

Դիետոլոգը խորհուրդ է տալիս պահպանել չափը կիսաֆաբրիկատներ, որոնք պարունակում են կոնսերվանտներ, ֆաստֆուդ, ալկոհոլ, ռաֆինացված շաքար եւ շաքար պարունակող սնունդ, օրինակ՝ գազավորված ըմպելիքներ եւ շոկոլադ, օգտագործելիս։

Նա խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ այն մթերքներին, որոնք հարուստ են սպիտակուցներով, օրինակ՝ հավի միսը, ընկուզեղենը եւ ձուն, ցածր գլիկեմիական ինդեքսով սննդին, որոնցից են վարսակը, բատատը, եւ ընդեղենը, ինչպես նաեւ մրգերին եւ բանջարեղենին, հատկապես՝ կանաչ, օրինակ՝ բանջարանոցային կաղամբին եւ սպանախին։ Մասնագետի խոսքերով՝ օգտակար են մանրաթելային պտուղները, օրինակ՝ տանձը, ազնվամորին եւ ավոկադոն։

Նա նաեւ խորհուրդ է տվել չմոռանալ ջուր խմել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել