• Latest news

Գիտնականները կորոնավիրուսը հայտնաբերող աշխարհում առաջին գենետիկ թեստն են մշակել

22 մայիսի, 2020  12:14

Բրազիլիայի «Ալբերտ Էյնշտեյն» կլինիկայի գիտնականները կորոնավիրուսը հայտնաբերող աշխարհում առաջին գենետիկ թեստն են մշակել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով G1 պորտալին:

Այդ անալիզն արդեն պատենտավորվել է ԱՄՆ տարածքում: Ակնկալվում է, որ այն հունիսից հասանելի կլինի կորոնավիրուսի վարակը ախտորոշելու համար:

Թեստի հիմքում ընկած է նոր սերնդի սեկվենացման տեխնոլոգիան, որը վերլուծում է ԴՆԹ ոչ մեծ ֆրագմենտներ հիվանդությունն ախտորոշելու համար:

Մշակողների պնդմամբ՝ թեստի ճշգրտությունը կազմում է 100%:

Մասնագետների խոսքով՝ դա առաջին գենետիկ թեստն է, որը կարելի է օգտագործել զանգվածային ախտորոշման համար: Դրա օգնությամբ կարելի է միաժամանակ հետազոտել 1536 նմուշներ՝ 16 անգամ ավելի շատ, քան պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով թեստավորման ժամանակ:    

Որպես կենսանյութ կարելի է վերցնել նմուշ թքից կամ քթըմպանից:

Թեստի արդյունքները հայտնի են դառնում 3 օր անց:     

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։