• Latest news

Ինչո՞ւ է կորոնավիրուսով վարակվածների եւ մահացածների թիվը Վրաստանում շատ ավելի ցածր, քան Հայաստանում․ նախարարի մեկնաբանությունը

22 մայիսի, 2020  15:01

Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումները ավելի լավ, խիստ եւ ուժեղ են իրականացվել եւ շարունակում իրականացվել մինչ օրս։ Վրաստանում կարանտինային սահմանափակումները դեռ ուժի մեջ են, չնայած դա, իհարկե, ունենում է տնտեսական հետեւանքներ։ Այս մասին Հանրային խորհրդի օնլայն նիստին ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ կարանտինային սահմանափակումները Հայաստանում եւ Վրաստանում գրանցվող կորոնավիրուսային վարակի դեպքերի թվերի նկատելի տարբերության միակ պատճառը չեն․ կա նաեւ մեթոդաբանության տարբերություն։

Օրինակ՝ հայտնի չէ, թե Վրաստանում կատարված 40 000 թեստերի որ մասն էին ՊՇՌ-թեստեր, իսկ որը՝ արագ թեստեր, որոնց արդյունքները հավաստի եւ վստահելի չեն։

Բացի այդ, հայտնի չէ՝ արդյոք թեստավորվում են Վրաստանում ՍՇՎ-ի թեթեւ ախտանիշներ ունեցող քաղաքացիները։

Երրորդը՝ հայտնի չէ, արդյոք Վրաստանում թոքաբորբ ախտորոշումով մահվան դեպքերը գրանցվում են որպես կորոնավիրուսից մահվան դեպքեր, եթե այդ պացիետների մոտ եղել է նաեւ կորոնավիրուսային վարակ։

«Մեզ մոտ կորոնավիրուսից մահացած քաղաքացիները գրանցվում են որպես կորոնավիրուսից մահացած քաղաքացիներ, իսկ ոչ կորոնավիրուսով պայմանավորված մահերը առանձին հաշվառվում են»,- ասաց նախարարը։

Բացի այդ, նրա խոսքով, չի կարելի բացառել, որ բազմաթիվ վարակակիրներ Վրաստանում ուղղակի չեն հայտնաբերվում եւ վիճակագրությունից դուրս են մնում։

«Երբ մենք ախտորոշում ենք Վրաստանով Հայաստան ժամանած, այդ թվում՝ վրացի վարորդներին, եւ ստանում ենք դրական թեստեր, ու շատ-շատ մեծ թվով, կարելի է համարել, որ Վրաստանում իրոք օրական 1 կամ 2, կամ 6 դեպք է լինում, կամ կարելի է համարել, որ ոչ բոլոր դեպքերն են, որ հաստատվում են եւ դառնում վիճակագրության մաս։ Ես այս հարցի պատասխանը վերջնական չգիտեմ»,- ասաց նախարարը։

Նա ավելացրեց, որ նույնիսկ եթե կորոնավիրուսային վարակի տարածվածության առումով իրավիճակը Վրաստանում այսօրվա դրությամբ իրոք այդքան լավ է, ամեն ինչ կարող է փոխվել, երբ երկիրը սահմանները բացի եւ սկսի զբոսաշրջիկների ընդունել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ