• Latest news

Կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման ելքը կարելի է կանխատեսել սրտի վիճակով. գիտնականներ

23 մայիսի, 2020  22:19

Ինչպես հայտնի է, կորոնավիրուսը հարձակվում է ոչ միայն թոքերի, այլ նաեւ սրտի վրա: Եվ հատկապես սրտի վրա գործած բացասական էֆեկտը կարող է որոշել մահվան ելքի հավանականությունը: Իկանի Բժշկական դպրոցից գիտնականները փորձել են պարզել այս հարցը՝ հետեւելով կորոնավիրուսով 110 պացիենտների:

Պացիենտների գրեթե 62 տոկոսը, որոնց աջ փորոքը մեծացած էր, արդյունքում մահացել են, հայտնում է The Daily Mail-ը:

Իսկ Չինաստանից ստացված տվյալները վկայում են, որ կորոնավիրուսով պացիենտների 19 տոկոսի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են եղել: Բժիշկներից շատերը կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտներին նշանակում են արյունը ջրիկացնող դեղամիջոցներ՝ վախենալով պացիենտների մոտ մահացու թրոմբների առաջացումից:

Վերջին հետազոտության շրջանակում հաստատվել է, որ էլեկտրասրտագիրը ցույց է տվել, որ պացիենտների 31 տոկոսի մոտ դիտվել է աջ փորոքի մեծացում: Այս շեղումը կարող է կապված լինել նաեւ այլ խնդիրների առկայության հետ՝ ներառյալ չվերահսկվող բորբոքումը կամ արյունը ջրիկացնող դեղամիջոցների կիրառումը:

Սակայն հասկանալի չէ, թե ինչու է հենց աջ փորոքն ավելի շատ տուժել: Այս մասին կան մի շարք տեսություններ. թթվածնի ցածր մակարդակ եւ արյունատար անոթների նեղացում, վիրուսի հետեւանքով ուղղակի վնասում, իմունային բջիջների բորբոքային միացությունների (ցիտոկինների) առաջացրած վնասում եւ թրոմբներ:

Գաղտնիք չէ, որ կորոնավիրուսը հեշտությամբ է կապվում АСЕ2 ռեցեպտոր ունեցող բջիջներին: Այսպիսի ռեցեպտոր կա նաեւ արյունատար անոթների բջիջների մակերեւույթին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել