• Latest news

Լեո Բոկերիան պատմել է, թե երբ կհաջողվի հաղթահարել կորոնավիրուսը

25 մայիսի, 2020  12:02

Ռուսաստանը կարող է հաղթահարել կորոնավիրուսը մինչեւ ամռան վերջ: Նման կարծիք է հայտնել Բակուլեւի անվան սրտանոթային վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի նախագահ, Ռուսաստանի ԳԱԱ ակադեմիկոս Լեո Բոկերիան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կարծում եմ՝ մինչեւ ամռան վերջ մենք կհաղթահարենք այդ վարակը»,-ասել է Բոկերիան:

Հիշեցնենք, որ Լեո Բոկերիան հանրահայտ կարդիովիրաբույժ է ու սրտի վիրահատությունների ոլորտում ավելի քան 150 նորարարությունների ու մշակումների հեղինակ:    

Նրա գիտական գործունեության հիմնական ուղղություններն են՝ առիթմիաներ եւ սրտի իշեմիկ հիվանդություններ, սրտի բնածին եւ ձեռքբերովի արատներ, տերմինալ սրտային անբավարարություն, հիպերբարիկ օկսիգենացիա, սրտի մինիմալ ինվազիվ վիրաբաժություն, լազերի կիրառմամբ սրտի վիրահատություններ, վիրաբուժության մեջ համակարգիչների կիրառում եւ մաթեմատիկական մոդելավորում, սրտանոթային համակարգի պաթոլոգիաների մոդելավորում, թիրախային պլանավորում եւ գիտության մեթոդաբանություն:

Բոկերիան 2017 թվականի նոյեմբերին այցելել է Հայաստան: Այցի ընթացքում նա հանդիպել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների հետ, կիսվել իր մտքերով, թե ինչպիսին պետք է լինի լավ բժիշկը կամ ինչ պետք է անի լավ բժիշկ դառնալու համար:

Նա նաեւ կիսվել է խորհուրդներով, թե ինչպես պահպանել սրտի առողջությունը:     

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է