• Latest news

Կինը զրկվել է ոտքից վտանգավոր վարակի պատճառով (ֆոտո)

25 մայիսի, 2020  13:36

ԱՄՆ-ից 28-ամյա Ջոզի Վենդելը զրկվել է ոտքից եւ ձեռքի մկաններից վտանգավոր վարակի՝ նեկրոտիկ ֆասցիիտի պատճառով:

Ինչպես հայտնում The Daily Mail-ը, կինը Tiktok-ում 16 տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմել է այն մասին, թե ինչպես է վարակվել նեկրոտիկ ֆասցիիտով, եւ ինչպես են անդամահատել նրա ոտքն ու ձեռքի մի մասը:

2015 թվականի ապրիլի 3-ին Ջոզին արթնացել է գիշերվա կեսին տաքությունից եւ ամբողջ մարմնում ցավից: Նա մտածել է, թե վարակվել է գրիպով եւ աշխատանքի չի գնացել: Կեսօրին նրա մոտ մկանային ցավեր են սկսվել: Նա 6 ժամ տաք լոգանք է ընդունել, քանի որ տաք լոգանքը լավ է ազդել նրա վրա: Երբ ամուսինը տուն է վերադարձել, նա որոշել է բժշկի դիմել:

Բժիշկը միանգամից չի կարողացել ընդունել Վենդելին մեծ թվով այցելությունների պատճառով: Երբ վերջապես հասել է նրա հերթը, նրանից արյան անալիզ են վրեցրել եւ ուժեղ ցավազրկող տվել:

Հիվանդանոցում կրկին նրա ջերմությունը բարձրացել է: Այդ ժամանակ նրա ծնողները նրա ոտքի վրա կապտուկի նման հետք են տեսել:

Ջոզիի մոտ ախտորոշել են նեկրոտիկ ֆասցիիտի հազվագյուտ տեսակ: Մեկ օր անց նա արթնացել է եւ իմացել, որ անդամահատել են ոտքը: Երկու օր անց նրա մոտ ախտանիշները սրվել են: Ռիսկ է եղել , որ բժիշկները ստիպված են հեռանել նաեւ աջ ձեռքը: Նրանք անդամահտել են ձեռքի մի մասը, եւ դրա տեղը տեղադրել տրանսպլանտատ:  

Ընդհանուր առմամբ կինը հիվանդանոցում մնացել է 2 ամիս եւ 28 վիրահատության ենթարկվել:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է