• Latest news

Գիտնականները դեղամիջոց են հետազոտում, որը նվազեցնում է կորոնավիրուսի հետեւանքով մահացությունը

25 մայիսի, 2020  15:07

Ջոն Հոփքինսի համալսարանի Բժշկական դպրոցից գիտնականները դեղամիջոցի կլինիկական փորձարկումներ են անցկացնում COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի ծանր տեսակի՝ ցիտոկինային փոթորկի դեմ, որն առաջանում է իմունային համակարգի չափազանց մեծ ռեակցիայի հետեւանքով: Հետազոտվող դեղամիջոցը դասվում է ալֆա-բլոկատորներին, իսկ դրա արդյունավետությունը ստուգել են մկների վրա կատարված փորձարկումների ժամանակ: Հետազոտության արդյունքներով հոդվածը հրապարակվել է Journal of Clinical Investigation ամսագրում:

Ալֆա-բլոկատորները ճնշում են ադրեներգիկ ռեցեպտորներ ալֆա-1-ի ակտիվությունը, որոնք արձագանքում են ադրենալինին եւ նորադրենալինին ու ազդում են արյունատար անոթների լուսանցքի նեղացման վրա: Այսպիսի դեղամիջոցները սովորաբար նշանակում են շագանակագեղձի  հիվանդությունների եւ զարկերակային բարձր ժնշման ժամանակ: Մասնագետները, սակայն, որոշել են, որ այս դեղամիջոցները կարող են պոտենցիալ ազդեցություն ունենալ նաեւ բջջային ազդանշանների փոխանցման վրա, որոնք ցիտոկինային փոթորիկ են առաջացնում:

Դեռեւս 2018 թվականին անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ալֆա-բլոկատորները բակտերիային ինֆեկցիայով մկների մոտ նվազեցնում են ցիտոկինային փոթորկի հավանականությունը: Ընդ որում՝ դեղամիջոցները մյուս իմունային ռեակցիաների վրա վնասակար ազդեցություն չեն գործել:

Նոր հետազոտությամբ գիտնականները պարզել են, որ եթե COVID-19-ով պացիենտն այլ հիվանդությունների բուժման համար ընդունել է ալֆա-բլոկատորներ, ապա նրա մոտ նվազում է սուր շնչառական դիսթրես համախատանիշի հետեւանքով մահանալու հավանականությունը, որի դեպքում անհրաժեշտ է ինտենսիվ թերապիա եւ թոքերի արհեստական օդափոխություն:

Ստացած ապացույցները չի կարելի համարել ծանրակշիռ փաստարկ COVID-19-ի բուժման մեջ ալֆա-բլոկատորների լայն կիրառման օգտին, ուստի գիտնականները նախատեսում են փորձարկումներ անցկացնել, որոնց ընթացքում պացիենտները 6 օր ընդունելու են պրազոզին կոչվող դեղամիջոցի աստիճանաբար մեծացող դեղաչափեր: Դրանից հետո մասնագետները 60 օր հետեւելու են հոսպիտալացման մակարդակին եւ մարդկանց թվին, որոնք ինտենսիվ թերապիայի կարիք կունենան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել