• Latest news

Ինչու՞ է Հայաստանում աճում կորոնավիրուսով վարակվածների թիվը

25 մայիսի, 2020  18:29

Վերջին օրերի ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվերի աճ է գրանցվում, եւ համաճարակաբանական վերլուծությունները փաստում են, որ թվերի աճը մի շարք գործոններով է պայմանանվորված։ Նման կարծիք է արտահայտել ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

Նրա խոսքով՝ թվերի աճը պայմանավորված է այդ թվում լաբորատոր կարողութունների ընդլայնմամբ․ ախտորոշման պրոցեսում ներառվել են թե մարզային մակարդակի լաբորատորիաներ, թե առանձին բժշկական կազմակերպությունների լաբորատորիաներ։ Իր դերն է խաղում նաեւ կասկածելի դեպքերի վաղ հայտնաբերումը եւ արագ արձագանքող համակարգի աշխատանքը։

Մասնագետի խոսքով՝ այսօր Հայաստանում գրանցվում են թե լայն աշխարհագրական տարածվածություն ունեցող դեպքեր, թե օջախայնություն՝ ընտանեկան դեպքերի մակարդակով, նաեւ օջախայնություն՝ կազմակերպ հաստատություններում, առանձին տնտեսվարող սուբյեկտներում արձանագրված դեպքեր։

«Ունենք դեպքեր, ցավոք սրտի, մեր իսկ կողմից կազմակերպված միջոցառումների արդյունքում, երբ որ մեկ կազմակերպված միջոցառումը հետագայում փոքր ձնագնդից մեծանում է, դառնում է ավելի մեծ, եւ ունենում ենք նույնիսկ տվյալ համայնքում, տվյալ տարածքում, տվյալ քաղաքում կազմակերպված միջոցառման շարունակականությունը այլ քաղաքներում, այլ մարզերում՝ ձեւավորելով նոր օջախներ։ Ահա թե նաեւ ինչու ունենք այսօր նմանատիպ թվային պատկեր», - ասաց մասնագետը։

Նրա խոսքով՝ ազգաբնակչության վերաբերմունքը հիվանդությանը եւ դրանից պաշտպանվելու կանոններին եւս իր դերն է խաղում։ Մասնավորապես, բազմաթիվ մարդիկ սխալ են կրում դիմակները, ինչը պատշաճ պաշտպանություն չի ապահովում։

«Սա եւս մեկ անգամ ազդակ է բոլորիս, որպեսզի կարողանանք այն կարգապահությունը, որ թելադրվում է թե կառավարության, թե պարետատան, թե առողջապահության նախարարության կողմից, հավուր պատշաճի իրականացնել», - նշեց Լիանա Թորոսյանը։

«Ուղղակի այստեղ կարգապահության հարց է։ Կարգապահությունից բացի որոշակի վերավերմունք եւ աչալրջություն է պահանջում այս հիվանդությունը։ Ուղղակի պետք է հորդորներին ականջալուր լինել, այն առաջարկությունները, որոնք պետական ատյանների կողմից հրապարակվում են, պետք է իրականացնել, անկախ նրանից, անհատ է, ընտանիքում է, կազմակերպ հաստատությունում է։ Յուրաքանչյուրս պետք է վերցնենք պատասխանատվությունը մեզ վրա, որպեսզի կարողանանք այս իրավիճակից հավուր պատշաճի դուրս գալ», - ավելացրեց նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել