• Latest news

Որքանով են վտանգավոր կորոնավիրուսի մուտացիաները

26 մայիսի, 2020  22:20

SARS-CoV-2 կորոնավիրուսի մինչ այժմ հայտնաբերված մուտացիաները չեն ուժեղացնում ոչ վարակի փոխանցումը, ոչ դրա մահաբերությունը։ Այսպիսի եզրակացության են հանգել Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են bioRxiv-ում։

Վերը նշված մասնագետները վերլուծել են 15 000 պացիենտների մոտ արտադրված վիրուսային գենոմները։ Ընդամենը հայտնաբերվել է 6822 մուտացիա, ընդ որում՝ 273-ը ծագել են բազմիցս։ Գիտնականները նաեւ հայտնաբերել են 31 մուտացիաներ, որոնցից յուրաքանչյուրը համավարակի ժամանակ ծագել է առնվազն 10 անգամ՝ վիրուսների տարբեր շարքերում։

Հետազոտողները ձեւավորել են էվոլյուցիոն ծառ, որպեսզի պարզեն, թե ավելի հաճախակի է դառնում արդյոք որոշակի մուտացիան ծառի տվյալ ճյուղում, այսինքն տալիս է արդյոք նա SARS-CoV-2-ին բազմացման առավելություն՝ բարելավելով տարածվելու եւ վարակելու նրա ունակությունը:

Հետազոտողներին չի հաջողվել գտնել ապացույց այն բանի, որ տարածված մուտացիաներից որեւէ մեկը վիրուսն ավելի վտանգավոր է դարձնում: Փոխարենը նրանք պարզել են, որ մուտացիաների մի մասը չեզոք են (ոչ մի ազդեցություն չունեն), ավելին, գենոմում փոփոխությունների մեծ մասն իրականում վնասակար է հենց վիրուսի համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է