• Latest news

Գտնվել է առանց սննդակարգի հետեւելու բարեկազմության պահպանման բանալին

31 մայիսի, 2020  16:49

Ավստրիայի գիտությունների ակադեմիային առընթեր մոլեկուլային կենսատեխնոլոգիայի ինստիտուտից (IMBA) գիտնականների խումբը պարզել է, որ մարդու նիհարության համար կարող է պատասխանատու լինել առանձիին գեն, ինչը, հեղինակների կարծիքով, կօգնի «բարեկազմության դեղի» ստեղծմանը, հայտնում է Cell ամսագիրը:

«Գիտնականների մեծամասնությունն ուսումնասիրում է ճարպակալումը եւ ճարպակալման գենետիկան»,- ասել է աշխատանքի հեղինակներից Ջոզեֆ Փենինգերը:

Գիտնականներն ուսումնասիրել են Էստոնիայի գենետիկայի կենտրոնի տվյալների բազան եւ հայտնաբերել մարդկանց խումբ, որոնք չեն գիրանում՝ անկախ սնունդի գործածումից: Հեղինակները նրանց շրջանում էլ սկսել են որոնել ընդհանուր գենետիկ մարկերները:

Պարզվել է, որ նիհարության համար կարող է պատասխանատու լինել ALK գենի մուտացիան: Ըստ հետազոտության՝ դրա սինթեզի ճնշումը կարող է բերել ճարպի արագ այրման:

«ALK-ը լայնորեն ուսումնասիրվել է քաղցկեղի ենթատեքստում, սակայն այդ ենթատեքստից դուրս այս գենի կենսաբանական դերի մասին քիչ բան է հայտնի»,- ասել է հետազոտության ղեկավարներից մեկը՝ Մայքլ Օրթհոֆերը:

Կենդանիների եւ միջատների վրա կատարված փորձարկումները ցույց են տվել, որ հիպոթալամուսի հատվածում, որը, ինչպես նշվում է, մետաբոլիզմի համակարգման կենտրոնական կետն է, ALK-ի անջատումը ճարպի այրում է առաջացնում:

Գիտնականների կարծիքով՝ այս գենի համանման հետազոտությունը կարող է գիտությանը հասցնել ճարպակալման դեմ պայքարի նոր դարաշրջանի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել