• Latest news

Ճապոնիայում թքի միջոցով կորոնավիրուսի ախտորոշման թեստ են մշակել

27 մայիսի, 2020  15:29

Ճապոնական Shimazu ընկերությունը, որը զբաղվում է բժշկական չափիչ սարքավորումների արտադրությամբ, կորոնավիրուսի ախտորոշման նոր արդյունավետ թեստ է մշակել: Ընդ որում, նորույթն ավելի պարզ եւ անվտանգ է օգտագործման համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Nikkei Asian Review-ն:

Նոր մեթոդը հիմնված է PCR ռեագենտների միջոցով թեստավորվողի թքի անալիզի վրա: Քթից եւ կոկորդից քսուքներ վերցնելու պռոցեսը, որը սովորաբար անհրաժեշտ է ՊՇՌ մեթոդի կիրառմամբ կորոնավիրուսի թեստավորման համար, կարող է հիվանդի մոտ փռշտոց առաջացնել, ինչը վտանգ է ներկայացնում բժշկական անձնակազմի առողջության համար: Ճապոնական ընկերության կողմից մշակված փորձարկման մեթոդը վերացնում է այդ ռիսկը: Բացի այդ, դա թույլ կտա թեստավորվողներին ինքնուրույն վերցնել նյութերն անալիզի համար՝ առանց վախենալու, որ դա կարող է բացասաբար անդրադառնալ թեստի որակի վրա: Նմուշի արդյունքները հայտնի են դառնում 60 րոպե անց:

Մայիսի սկզբին Ճապոնիայի բժշկական ասոցիացիան դիմել էր երկրի առողջապահության նախարարությանը՝ թքի անալիզի կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ թեստերի անցկացման հնարավորությունն ուսումնասիրելու համար, իսկ Shimazu ընկերությանը՝ ստուգելու այսպիսի մեթոդի արդյունավետությունը: Ակնկալվում է, որ Ճապոնիայի առողջապահական մարմինները կհաստատեն նոր թեստի օգտագործումն արդեն այս ամսվա վերջին:

Իսկզբանե ընկերությունը նախատեսում էր ամսական 100 հազար թեստ արտադրել: Սակայն նման անալիզի պահանջարկի բարձրացման ակնկալիքների ֆոնին, որոնք ավելանում են կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի կանխատեսումներից, որոշում էր կայացվել արդեն հունիսին ավելացնել դրանց արտադրությունը 600 հազար թեստով:

Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ Ճապոնիայում ներկայումս կորոնավիրուսով վարակման ավելի քան 16.580 դեպք է գրանցվել, վերականգնվել է 13.612 մարդ, մահացել է 830 մարդ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։