• Latest news

Հոբբին կարող է օգնել դեպրեսիան հաղթահարելու գործում

31 մայիսի, 2020  11:37

Աճում է հետաքրքրությունն առ այն, որ առաջնային օգնության պացիենտներին ծանոթացնեն հասարակության մեջ աջակցության ոչ բժշկական աղբյուրների հետ: «Սոցիալական նշանակումներն» ուղղված են նրան, որ պացիենտները մասնակցեն միջոցառումներում, որոնք նպաստում են նոր հետաքրքրությունների ստեղծմանը, ինչպես խմբերը կամ հանրույթները, որոնք զբաղվում են երաժշտությամբ, նկարչությամբ, արհեստներով, ինչպես, օրինակ, կարուձեւը, ատաղձագործությունը կամ մոդելավորումը:

Այդ միջոցառումները գործունեության մյուս տեսակների հետ մեկտեղ, ինչպիսին է նաեւ կամավորությունը, ապահովում են սոցիալական աջակցությունը, եւ դրանք բոլորը դրականորեն կապված են հոգեկան առողջության հետ: Սակայն հոբբին, մասնավորապես, ապահովում է նաեւ մասնակցայնություն, ինքնադրսեւորում, ստեղծագործական մոտեցում եւ հանգիստ, հաղորդում է Med-heal-ը:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է ժամանակի կախվածությունը հոբբիով հետաքրքրվածությունից մինչեւ դեպրեսիվ ախտանշաններ հետագա կյանքում:

Տվյալները հավաքագրվել են 50 տարեկան եւ բարձր 8 780 չափահասների մասնակցությամբ ծերությունն ուսումնասիրող երկարաժամկետ հետազոտության արդյունքում երկամյա չափումներով՝ 2004/5-ից մինչեւ 2016/17թթ.: Մասնակիցների միջին տարիքը եղել է 67 տարեկան: Հետազոտության սկզբում մասնակիցների 71,9 տոկոսը հայտնել է, որ ունեցել է հոբբի կամ հետաքրքրվել է ժամանցի որեւէ տեսակով, մինչդեռ 15,6 տոկոսի մոտ գրանցվել է դեպրեսիա՝ Համաճարակաբանական հետազոտությունների կենտրոնի (CES-D) դեպրեսիայի սանդղակը կիրառելու արդյունքում:

Խոչընդոտների ժամանակ բոլոր հայտնաբերված փոփոխականները վերահսկելու արդյունքում հոբբիով զբաղվելը կապված էր դեպրեսիայի ախտանշանների նվազման եւ դեպրեսիայի հավանականության 30 տոկոսով անկման հետ: Արդյունքները հաջորդաբար հայտնաբերվել են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ, նաեւ նրանց մոտ, ովքեր չեն ունեցել դեպրեսիա հետազոտության սկզբում: Բացի այդ, վերլուծությունը ցույց է տվել, որ հոբբիով զբաղվելը կապված է եղել դեպրեսիայի ախտանշանների ավելի ցածր մակարդակի եւ դեպրեսիայի զարգացման հավանականության 32 տոկոսով նվազման հետ: Նրանց համար, ովքեր ունեցել են դեպրեսիա հետազոտության սկզբում եւ չեն ունեցել հոբբի, հոբբիով զբաղվելը կապված է եղել դեպրեսիայի ախտանշանների բարելացման եւ 27 տոկոսով այդ դեպրեսիայից բուժվելու հավանականության բարձրացման հետ:

Ընդհանուր առմամբ՝ հետազոտության արդյունքները խթանում են հոբբիի սոցիալական նշանակության օգտագործումը՝ որպես հավելում պացիենտներին խնամելու գոյություն ունեցող ծրագրերին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։