• Latest news

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հապճեպ ներդրումը կարող է վտանգավոր լինել

28 մայիսի, 2020  19:14

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հապճեպ ներդրումը կարող է որոշակի վտանգ պարունակել, քանի որ կողմնակի բարդությունների մեծ ռիսկ գոյություն ունի: Նման կարծիք է հայտնել իսրայելցի իմունոլոգ, «Հադասահ ար Ցոֆիմ» հիվանդանոցում բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Յակով Բերկունը:

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ժամանակակից տեխնոլոգիաները, ըստ պրոֆեսորի, էապես նվազեցնում է հետազոտության, ինչպես նաեւ պատվաստումների արդյունավետության եւ անվտանգության փորձարկումների ժամանակը: Եթե ​​նախկինում դրանք տարիներ կամ նույնիսկ տասնամյակների ընթացքում էին մշակվում եւ փորձարկվում, ապա այժմ հաշված ամիսներ եւ տարիներ են պահանջվում:

Մասնագետը պատմել է 10 տարի առաջ Իսրայելում ռոտավիրուսի դեմ պատվաստումների մասին պատմությունը: Այդ ժամանակ զանգվածային պատվաստումների ժամանակ բժիշկները վտանգավոր հետեւանքներ էին բացահայտել: Բազմաթիվ հիվանդների մոտ պատվաստումները աղիքային ներագուցում էր առաջացրել:

«Մենք ստիպցած էին հանել այս պատվաստանյութը արտադրությունից»,- ասել է նա:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել