• Latest news

В հեպատիտի դեմ դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի թեթեւ ձեւի դեպքում

28 մայիսի, 2020  16:33

В հեպատիտի դեմ դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսային ինֆեկցիայի թեթեւ ձեւի բուժման ժամանակ: Սթենֆորդից գիտնականների կարծիքով՝ այն կօգնի ուժեղացնել հիվանդների իմունային համակարգը:

Նախատեսվում է մոտ ժամանակում անցկացնել այս դեղի կլինիկական փորձարկումներ, հայտնում է բրիտանական The Daily Mail պարբերականը:

Դեղամիջոցը պարունակում է բնական սպիտակուցի արհեստական ձեւը, որն օրգանիզմին օգնում է վերահսկել շնչառական հիվանդությունները՝ իմունիտետը «մոբիլիզացնելով» վարակման հատվածի շուրջը: Գիտնականները հուսով են այս դեղի միջոցով մեծացնել ապաքինման արագությունը եւ նվազեցնել վիրուսի տարածվելիությունը:

«Եթե վիրուսի տարածումը սահմանափակվի, կնվազի այն վարակվածի ընտանիքի անդամներին փոխանցելու հավանականությունը, եւ սա վճռորոշ նշանակություն ունի համաճարակային հիվանդությունների տարածման վերահսկման համար»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ բժիշկ Ուինդերթ Սինգը:

Նա հավելել է, որ հիվանդության անգամ թեթեւ ընթացքի դեպքում նոր կորոնավիրուսը կարող է օրգանիզմին լուրջ վնաս հասցնել եւ բերել անաշխատունակության կորստի:

Դեղի մեջ պարունակվող սպիտակուցի հանդեպ զգայուն ռեցեպտորները գտնվում են թոքերում եւ աղիներում. օրգաններ, որոնք ավելի շատ են ենթակա կորոնավիրուսի հետեւանքով վնասվելուն, նշում են Սթենֆորդից գիտնականները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է