• Latest news

«Լռելյայն» COVID-19-ն ավելի հաճախ է հանդիպում, քան նախկինում կարծում էին

29 մայիսի, 2020  21:48

Ըստ նոր հետազոտությունների՝ կորոնավիրուսով անախտանիշ մարդկանց թվի գնահատումը ենթադրում է, որ «լռելյայն» COVID-19-ն ավելի հաճախ է հանդիպում, քան նախկինում կարծում էին, հայտնում է news.yahoo.com-ը:

JAMA Network Open-ում հրապարակված առաջին հետազոտությունը ցույց է տվել, որ Ուհանում դեպքերի 42 տոկոսն անախտանիշ է եղել: Thorax-ում հրապարակված երկրորդ հետազոտությամբ հայտնաբերվել է անախտանիշ դեպքերի ավելի մեծ հաճախություն՝ զբոսանավով Անտարկտիկա շրջագայության դեպքերի 81 տոկոսը:

Ուհանի վերաբերյալ հետազոտության մեջ հետազոտվել է COVID-19-ի դրական արդյունքով մարդկանց 78 տոկոսը, եւ պարզվել է, որ 33 մարդու մոտ ախտանիշներ չեն եղել: Այս պացիենտներն ավելի հաճախ եղել են 20-ից մինչեւ 30 տարեկան կամ 40-ին մոտ կանայք:

Մինչդեռ երկրորդ հետազոտությամբ հետազոտվել է զբոսանավում 217 մարդ, որոնք ուղեւորվում էին Անտարկտիկա: Նավը ափից հեռացել էր մարտի կեսին, այն բանից անմիջապես հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել:

Նավի վրա առաջին դեպքը գրանցվել էր երթուղին սկսելուց հետո 8 օր անց: Հաջորդ 2 շաբաթվա ընթացքում 8 մարդու նավից պետք է տարհանեին, քանի որ նրանք հիվանդացել էին:

Նավում մնացած 217 մարդկանց COVID-19-ի ախտորոշման թեստ են կատարել: Պարզվել էր, որ վարակված է կեսից ավելին (59 տոկոսը), բայց այս պացինետներից միայն 19 տոկոսի մոտ կային ախտանիշներ: Մնացած 81 տոկոսն անախտանիշ էր:

«Մարդկանցից շատերը մինչեւ հիմա այդպես էլ չեն հասկանում, որ անախտանիշ դեպքերը կարող են նույնքան տարածված լինել, եւ նրանք հարց են տալիս՝ ինչո՞ւ են ստիպված դիմակ կրել, եթե իրենց լավ են զգում, կամ ինչո՞ւ պետք է իրենք սոցիալական հեռավորություն պահպանեն»,- նշել է Նեշվիլի Վանդերբիլտի համալսարանի Բժշկական կենտրոնի ինֆեկցիոն հիվանդությունների հարցերով փորձագետ, բժիշկ Ուիլյամ Շաֆները:

«Սոսկ արտաշնչելը կարող է վիրուսային մասնիկներ ուղարկել»,- ասել է Շաֆները:

Սակայն Չինաստանում անցկացված հետազոտության մեջ նշվում էր, որ անախտանիշ հիվանդները չեն կարող վիրուսն այնքան երկար տարածել, ինչպես անում են ախտանիշներով պացիենտները: Ուհանի համալսարանի Չժունան հիվանդանոցից հետազոտողները հայտնաբերել են, որ անախտանիշ պացիենտները վիրուսն արտազատում են 8 օր, իսկ ախտանիշներով հիվանդները՝ 19 օր:

Այդուհանդերձ, COVID-19-ի անախտանիշ դեպքերը խնդիր են մնում:

«Սա անչափ կարեւոր է, որովհետեւ դուք տեսականորեն կարող եք ինֆեկցիան տարածել, քանի որ վիրուսն անչափ վարակիչ է»,- ասել է ԱՄՆ Մինեսոտա նահանգի Ռոչեսթերի Մայո կլինիկայի ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ, բժիշկ Ադիտյա Շահը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է