• Latest news

Յուրաքանչյուր տասներորդ դիաբետիկը COVID-19-ից առաջին յոթ օրն է մահանում

30 մայիսի, 2020  22:46

COVID-19-ով վարակված դիաբետիկների առաջին հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց 10%-ը մահանում է հիվանդանոց ընդունվելուց հետո յոթ օրվա ընթացքում, իսկ նրանց երկու երրորդը տղամարդիկ են:

Հետազոտության համաձայն, յուրաքանչյուր տասներորդ այդպիսի պացիենտը մահանում է հիվանդանոց ընդունվելուց հետո 7 օրվա ընթացքում, իսկ յուրաքանչյուր հինգերորդը անցնում է ինտուբացիա եւ թոքերի մեխանիկական օդափոխություն: Ուսումնասիրությունը հրապարակվել է Diabetologia-ում՝ պրոֆեսոր Բերտրան Քարիուի եւ պրոֆեսոր Սեմի Հաջաջի կողմից:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ COVID-19-ով պացիենտների երկու երրորդը (65%), որոնք տառապում են շաքարախտից, տղամարդիկ են, եւ բոլոր պացիենտների միջին տարիքը 70 է: Արյան մեջ շաքարի հսկողության վատթարացումը կարծես չի ազդում պացիենտի վիճակի վրա, սակայն դիաբետիկ բարդությունների առկայությունը եւ տարիքը մեծացնում են մահվան ռիսկը, իսկ մարմնի զանգվածի բարձր ինդեքսը կապված է ինչպես թոքերի արհեստական օդափոխության անհրաժեշտության, այնպես էլ մահվան բարձր ռիսկի հետ:

CORONADO հետազոտությունը ուսումնասիրել է 1317 պացիենտների, որոնք 2020 թվականի մարտի 10-ից մարտի 31-ն ընդունվել են Ֆրանսիայի 53 հիվանդանոցներ (պետական եւ մասնավոր): Հոսպիտալացված պացիենտներից շատերն (89%) ունեցել են 2-րդ տիպի շաքարախտ, մինչդեռ միայն 3%-ի մոտ է եղել 1-ին տիպի շաքարախտ: 3%-ի դեպքում շաքարախտը փաստացի ախտորոշվել է COVID-19-ով հոսպիտալացման ժամանակ։

Միկրոանոթային բարդություններ են հայտնաբերվել հետազոտության մասնակիցների 47%-ի մոտ, մինչդեռ մակրոանոթային բարդություններ առկա են եղել 41%-ի մոտ։ Մինչեւ 7-րդ օրը յուրաքանչյուր հինգերորդը (20,3%) ինտուբացվել եւ միացվել է թոքերի արհեստական օդափոխման սարքին, իսկ յուրաքանչյուր տասներորդը (10,3%) մահացել է: Եւս 18%-ը հիվանդանոցից դուրս է գրվել:

Միկրոանոթային եւ մակրոանոթային բարդությունները ավելի քան նվազեցրել են 7-րդ օրը մահվան ռիսկը։ Տարեց լինելը նույնպես զգալիորեն մեծացրել է մահվան ռիսկը, ընդ որում՝ 75 տարեկան պացիենտները մահացել են 14 անգամ ավելի մեծ հավանականությամբ, քան մինչեւ 55 տարեկան՝ առավել երիտասարդ պացիենտները։

Ռեսպիրատոր վիճակի, քնի մեջ օբստրուկտիվ ապնոեի առկայությունը համարյա եռապատկել է 7-րդ օրը մահվան ռիսկը, ինչպես նաեւ շնչահեղձության ախտանշանները։

Հետազոտությունը նաեւ հաստատել է, որ ինսուլինը եւ արյան մեջ շաքարի մակարդակը փոխելու համար այլ բուժումները ռիսկի գործոն չեն COVID-19-ի ծանր ձեւերի համար: Ուրախալի է, որ մինչեւ 65 տարեկան պացիենտների շրջանում 1-ին տիպի շաքարախտով հիվանդների մահվան դեպքեր չեն գրանցվել, սակայն հեղինակներն ընդգծում են, որ այս հետազոտությանը մասնակցել է 1-ին տիպի շաքարախտով միայն 39 պացիենտ, եւ շարունակվում են այս կոնկրետ դեպքերի վրա COVID-19-ի ազդեցությունը պարզելու աշխատանքները։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել