• Latest news

Ոսկու արդյունահանումը կործանարար է հանքահորերից հարյուրավոր կիլոմետրեր հեռու ապրող բնակիչների IQ-ի եւ հեմոգլոբինի համար․ հետազոտություն

30 մայիսի, 2020  18:41

Ոսկու փոքրամասշտաբ արդյունահանումը պերուական Ամազոնիայում, պարզվել է, վտանգավոր է ոչ միայն հանքափորների եւ այն համայնքների համար, որտեղ ոսկու արդյունահանման համար սնդիկ է օգտագործվում, այլ նաեւ այն համայնքների համար, որոնք գետի հոսանքով հարյուրավոր կիլոմետրեր ներքեւ են գտնվում, քանի որ այնտեղ մարդիկ այդ սնդիկից կեղտոտված գետի ձուկ են ուտում, գրում է Planet Today-ը։

Հետազոտողները հայտնում են, որ գետի հոսանքով դեպի ներքեւ գտնվող համայնքներում ձուկը սննդակարգի կարեւոր մաս է կազմում, եւ այնտեղ մինչեւ 12 տարեկան երեխաները 4,68 նիշով կորցնում են IQ-ն։ Նրանք նաեւ առավել սակավարյուն են, նրանց չի բավարարում հեմոգլոբինը, որպեսզի արյան միջոցով թթվածին փոխանցի։

Այս տվյալները հայտնվել են մի շարք հետազոտությունների արդյունքում, որոնք Պերուի Ամարակաէրիի արգելոցում եւ դրա շրջակայքում անցկացվել են Դյուկտի համալսարանի գիտնականների կողմից։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սնդիկի ազդեցության մասին ընդհանուր ենթադրությունները պետք է վերանայել, եւ որ տեղի բնակիչները տարածաշրջանում առավել խոցելի են սնդիկի հասցրած վնասների հանդեպ, հավանաբար՝ գետի ձկից մեծ կախվածության պատճառով, սակայն նաեւ հնարավոր է, որ պատճառը այն է, որ նրանց առողջությունն ու կյանքի մակարդակը այնքան էլ բարձր չեն։

Տեղի բնակիչներ չհանդիսացող մարդկանց հետ համեմատած՝ երեխաների եւ մեծահասակների մոտ, որոնք ապրում են այդ ծայրամասերում, օրգանիզմում հայտնաբերվել է շատ ավելի մեծ քանակությամբ սնդիկ։ Զննված երեխաների մոտ այդ մակարդակը եղել է միջինը 2,5 անգամ ավելի։

Նախկինում շատ հետազոտություններ դիտակել էին այն համայնքները, որոնք ավելի մոտ են հանքահորերին, ելնելով այն ենթադրություններից, որ նրանք կենթարկվեն սնդիկի առավել մեծ ազդեցությոնը։ Սակայն, ինչպես պարզվել է, ամեն ինչ այնքան էլ այդպես չէ։ Հաճախ համայնքները, որոնք հեռու են արդյունահանման վայրերից, առավել շատ են ենթարկված եղել ազդեցությանը։

Ոսկու չզարգացած եւ փոքրամասշտաբ արդյունահանողները ամբողջ աշխարհում օգտագործում են հեղուկ տարրական սնդիկ, որպեսզի ոսկի հանեն հողից եւ կուտակումներից։ Սնդիկը կապվում է ոսկու հետ՝ ստեղծելով ամալգամա, որն այնուհետեւ հանում են այրելու միջոցով՝ ստեղծելով գազանման սնդիկ, որը անհետանում է մթնոլորտում։ Սնդիկի մնացած մասը լանդշաֆտում եւ արտահոսքերում ընկնում է արտանետումների մեջ՝ էրոզիայի ժամանակ, որը կապված է օգտակար հանածոների հետ։ Հայտնի է նաեւ, որ հանքափորները պարզապես թափում են ավելորդ սնդիկը հենց մակերեւութային ջրերի մեջ։

Սովորական սնդիկը վերածվում է մեթիլ-սնդիկի ջրուղիներում, որտեղ այն կարող է ավելի հեշտությամբ յուրացվել կենդանիների կողմից, եւ ունի «բիոակումլյացիայի» կամ հյուսվածքներում կուտակման միտում, քանի որ առավել խոշոր ձկները ուտում են կեղտոետված փոքր ձկներին։

Սնդիկը հայտնի նեյրոտոքսին է, որը կարող է մկանային թուլություն եւ հավասարակշռության, հանգստության ու հիշողության, ինչպես նաեւ խոսքի, լսողության ու տեսողության հետ կապված խնդիրներ առաջացնել։ 19-րդ դարում գլխարկներ արտադրողները, որոնք մշտապես սնդիկի նիտրատ էին օգտագործում իրենց առեւտրի մեջ, հայտնի էին անկանխատեսելիությամբ, հալյուցինացիաներով, ինչը «խելագար, ինչպես գլխարկ կարողը» արտահայտության առաջացման պատճառ է դարձել։

Մազերի եւ արյան մեջ սնդիկի խտության մասին տվյալներ հավաքելու համար ինչպես լեռնաարդյունահանման ձեռնարկությունների մոտ, այնպես էլ դրանցից հեռու հետազոտողները 2015 թվականին այցելել են 1221 պերուական տնային տնտեսություններ՝ 23 համայնքներում, եւ հաջորդ տարի վերադարձել են այդ տնտեսություններից 900-ին կրկին հարցման ենթարկելու համար։

Զննված երեխաներից մեծ մասի մոտ չի եղել այն, ինչը ներկայում պաշտոնապես համարվում է սնդիկի բարձր մակարդակ արյան եւ մազերի մեջ։ Այնուամենայնիվ, սնդիկի մեծ ազդեցության ենթարկված երեխաները ցուցաբերել են առավել ցածր կոգնիտիվ ունակություններ, քան նույնիսկ ավելի ցածր ազդեցության ենթարկված նրանց հասակակիցները։ Երեխաների մեկ երրորդի մոտ սնդիկի մակարդակը ավելի բարձր է եղել, քան Առողջապահության համաշխարհային կազմակերպության անվտանգության չափանիշներն են։

«Եթե դուք, այնուամենայնիվ, բարձր IQ ունեք, ձեր IQ-ն, հավանաբար, դեռեւս ավելի բարձր կմնա ազդեցությունից հետո, սակայն առողջության վատացման ռիսկի ենթարկված երեխաների համար մի քանի վայրկյանը կարող է նշանակություն ունենալ»,- նշել են գիտնականները։ Մինչեւ 12 տարեկան երեխաների կեսը սակավարյուն է եղել։ Գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ ինչքան բարձր է սնդիկի մակարդակը երեխայի արյան մեջ, այնքան ցածր է նրա մոտ հեմոգլոբինի մակարդակը։

Մասնագետների խոսքերով՝ սնդիկով աղտոտվածությամբ պայմանավորված սակավարյունությունը շատ լուրջ խնդիր է հանրային առողջապահության համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել