• Latest news

Դիմակների եւ ձեռնոցների մշտական կրումը վատ գաղափար է. ռուս բժիշկներ

1 հունիսի, 2020  16:45

Դիմակների մշտական կրումը կարող է բացասաբար ազդել առողջության վրա եւ շնչառական լուրջ խնդիրներ առաջացնել: Նման կարծիք է հայտնել վիրաբույժ-օտոլարինգոլոգ Անդրել Բոկլինը:

Ինչպես հայտնում է «Գովորիտ Մոսկվա»-ն, մասնագետը նշել է, որ դիմակներ եւ ձեռնոցներ կրել խորհուրդ է տրվում միայն մարդկանց կուտակման վայրերում, որտեղ վարակման լուրջ ռիսկ կա: Իսկ փողոցում կամ սպորտով զբաղվելիս դիմակ կամ ձեռնոց կրելը, մասնագետի խոսքով, «մեծ հիմարություն է»:

Բոկլինը հստակեցրել է, որ եթե մարդն ամբողջ օրը դիմակ է կրել, ապա երեկոյան կարող է իրեն վատ զգալ: Ավելին, դիմակի մշտական կրումը, մասնագետի խոսքով, կարող է թթվածնաքաղցի, քրոնիկական բրոնխաթոքային ախտաբանության, ինչպես նաեւ ասթմայի զարգացման հանգեցնել:

Իր հերթին, Մոսկվայի՝ Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի միկրոկենսաբանության, վարակաբանության եւ իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, ակադեմիկոս Վիտալի Զվերեւը նշել է, որ ձեռնոց կրելը եւս անհաջող գաղափար է: Նոր կորոնավիրուսը, նրա խոսքով, երկար ժամանակ չի պահպանվում մակերեսների վրա:

Ձեռնոց կրելու հետեւանքով սնկային վարակներ կարող են զարգանալ:   

«Բոլոր փորձերը, որոնք սահմանում են, որ կորոնավիրուսն ապրում է մակերեսների վրա 24-72 ժամ, իրականում ցույց են տալիս ոչ թե կենդանի վիրուս, այլ դրա գործունեության հետքերը, գենոմը, իսկ վիրուսն ինքնին կենսունակ չէ: Նման բարդ վիրուսները, ոչ, չեն ապրում»,-ասել է Զվերեւը:   

Ուստի ձեռնոցներ հագնելն իմաստ չունի, հակառակը՝ նույնիսկ վնասակար է: Մենք դրանց վրա հավաքում ենք հնարավոր ամեն ինչ՝ ե՛ւ սնկեր, ե՛ւ բակտերիաներ, ե՛ւ ալերգեններ, ու այդ ամենը տուն ենք տանում, եւ ճիշտ նույն կերպ տանում ենք դեմքին: Եթե մարդը ձեռնոցներով է, նա ի՞նչ է՝ չի կարող դեմքին հպվել, դա նրան ինչ-որ կերպ կկանգնեցնի՞: Սա անիմաստ միջոցառում է: Եվ, բնականաբար, ցանկացած ձեռնոց մաշկը վնասում է, իսկ դա մեր պաշտպանական մեխանիզմն է, բնածին իմունային պատասխանի մի մասը: Մաշկը ձեռնոցներից շատ ավելի լավ է պաշտպանում: Հիմա կսկսվեն մաշկի բորբոքումներ, որովհետեւ ձեռնոցները մաշկը վնասում են: Լավ էր, որ ցուրտ էր, իսկ հիմա կշոգի, եւ պատկերացնո՞ւմ եք, թե ձեռքերի հետ ինչ կպատահի: Դա վերաբերում է նաեւ հականեխիչներին, դրանք մաշկը փչացնում են, ոչնչացնում օգտակար միկրոֆլորան»,- ասել է մասնագետը:

Մասնագետը չի խրախուսում նաեւ դիմակի մշտական կրումն այն վայրերում, որտեղ մարդկային կուտակումներ չկան:

«Երբ տեսնում եմ, որ փողոցում երեխաներին դիմակ են հագցնում, ուզում եմ հարց տալ՝ իսկ ո՞վ է նրանց մոտ էմֆիզեման (թոքափքանք) բուժելու այդ դիմակը կրելուց հետո: Կամ երբ մարդիկ հեծանիվ են վարում դիմակ դրած... (...) Դիմակ իսկապես պետք է կրել ժողովրդի կուտակման վայրերում, մետրոյում, խանութներում, իսկ փողոցում դիմակը ոչ թե ուղղակի օգտակար չէ, այլ վնաս է հասցնում: Եվ 2 ժամից պաշտպանության միջոցից վերածվում է ինֆեկցիայի տարածման միջոցի. մեզ մոտ կորոնավիրուսից բացի, օդում մեծ ծավալով շատ այլ բաներ կան՝ բակտերիաներ, սնկեր, որոնք նստում են դիմակի վրա, իսկ հետո կարող են ձեզ վարակել: Դե նաեւ տատիկներն, օրինակ, չեն գնի նոր դիմակներ, ամբողջ ժամանակ մեկը կօգտագործեն: Արդյունքում սպասվում է այնպիսի հիվանդությունների աճ, ինչպես թոքերի էմֆիզեման, բրոնխիալ ասթման, սնկային, ալերգիկ, բակտերիային հիվանդությունները»,- ասել է Զվերեւը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել