• Latest news

50 զինծառայող կմասնակցի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկմանը

2 հունիսի, 2020  10:50

Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին կմասնակցի 50 զինծառայող տարբեր ստորաբաժանումներից՝ 45 տղամարդ եւ 5 կին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը:

«Ռուսաստանի ՊՆ-ում ավարտվել է CoViD-19-ի դեմ համար եզակի հայրենական պատվաստանյութի կլինիկական փորձարկումների համար կամավորների ընտրությունը»,- նշվում է գերատեսչությունում:
Բոլոր կամավորները զննում եւ թեստավորում են անցել. վերջին ամսվա ընթացքում նրանց մոտ ոչ մի հիվանդություն չի ախտորոշվել:

Զինվորականների առաջին խումբը պետք է ժամանի հունիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանն առընթեր 48-րդ կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի հատուկ հաստատություն: Այնտեղ նախատեսվում է խորացված բուժզննում անցկացնել, ինչպես նաեւ կամավորների նախապատրաստել փորձարկման համար:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել