• Latest news

Մասնագետները կանխատեսում են Ռուսաստանում կարմրուկի զանգվածային բռնկումներ

2 հունիսի, 2020  18:24

Ռուսաստանում COVID-19 համավարակի ֆոնին դադարեցրել են պլանային պատվաստումները, ինչը կարող է հանգեցնել այնպիսի հիվանդությունների զանգվածային բռնկումների, ինչպիսին կարմրուկն է: Երկրի շատ մարզերում արդեն այսօր նկատվում են այդ չափազանց վտանգավոր վիրուսային հիվանդության բռնկումներ, հայտնում է MedPortal-ը:

«Ռոսպոտրեբնադզորի» տվյալներով՝ 2019 թվականի վերջից Ռուսաստանում գրանցվել են կարմրուկի մի քանի խոշոր բռնկումներ: Օրինակ՝ Ռյազանի մարզում հիվանդացությունն աճել է 34 անգամ: Կարմրուկով վարակման տասնյակ դեպքեր են գրանցվել Լենինգրադի եւ Տամբովի մարզերում, Յակուտիայում, Օրենբուրգում, ինչպես նաեւ մոսկովյան երկու դպրոցում:

Ռուսաստանի Բժշկակենսաբանական դաշնային գործակալության Ինֆեկցիոն հիվանդությունների մանկական գիտակլինիկական կենտրոնի ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման բաժնի ղեկավար, պրոֆեսոր Սուսաննա Խարիտը պնդում է, որ տեղի ունեցողը մեծապես կապված է այն փաստի հետ, որ համավարակի ժամանակ 240 հազարից ավելի մեկ տարեկան երեխաներ չեն պատվաստվել պլանային կարգով: Ճիշտ է, մայիսի կեսից Ռուսաստանի մարզերն աստիճանաբար վերսկսում են երեխաների պլանային պատվաստումները, որոշ մարզերում՝ հունիսից, իսկ մի շարք մարզերում մինչեւ հիմա հստակ չեն իմունացման սահմանափակումները հանելու ժամկետները:

Խարիտը նշել է, որ եթե պատվաստում չկատարվի, երկրում կարմրուկի հետ կապված վիճակը կարող է վատթարանալ. եթե պոպուլյացիայում չպատվաստված անձանց թիվը 10 տոկոսը գերազանցում է, անխուսափելիորեն առաջանում են այս հիվանդության բռնկումներ:

Մասնագետները հիշեցնում են, որ ցանկացած տարիքում տարած կարմրուկը ահռելի սպառնալիք է ներկայացնում մարդու կյանքին եւ առողջությանը, նաեւ այն պատճառով, որ նրա մոտ նվազում եւ անհետանում է մյուս ինֆեկցիոն հիվանդությունների հանդեպ ձեռք բերած իմունիտետը: Սա բերում է կարմրուկից ապաքինվածների շրջանում 2-3 տարվա ընթացքում այլ ինֆեկցիաներից հիվանդացության եւ մահացության աճի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է