• Latest news

Ռուսաստանում եւ Արեւելյան Եվրոպայում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աճում է, իսկ Արեւմտյան Եվրոպայում՝ նվազում. ԱՀԿ

2 հունիսի, 2020  17:07

Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցված կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն Արեւմտյան Եվրոպայում կայունորեն նվազում է, մինչդեռ Ռուսաստանում եւ Արեւելյան Եվրոպայում ​​շարունակում է աճել: Այս մասին հայտնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ):

«Ներկայումս Եվրոպայում, Արեւմտյան Եվրոպայում մենք կայուն անկում ենք նկատում: Այն արագ չէ, բայց նոր դեպքերի կայուն անկում կա, ուստի սա նշանակում է, որ նոր դեպքերի թիվը դեռ նշանակալի է, բայց այդ թիվը նվազում է, բացառությամբ Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի, որտեղ մենք դեռ աճ ենք տեսնում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը:

Համավարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալների համաձայն՝ Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 8863-ով (2.1 տոկոսով)՝ մինչեւ 423 741: Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսից 182 մարդ է մահացել, իսկ համավարակի ամբողջ ընթացքում` 5037 մարդ:

Հարիսը նաեւ նշել է, որ տեղեկություն չունի այն մասին՝ արդյոք բանակցությունները դեռ շարունակվում են Թրամփի վարչակազմի հետ, որն անցած ուրբաթ հայտարարել էր ԱՀԿ-ից դուրս գալու մասին՝ համավարակին կազմակերպության արձագանքի հետ կապված ԱՄՆ-ի դժգոհության կապակցությամբ:

«Ես որեւէ տեղեկություն չունեմ այն ​​մասին՝ արդյոք մենք պաշտոնապես ծանուցվել ենք»,- հավելել է Հարիսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է