Դյուկի համալսարանի գիտնականները կոկաինային կախվածության դեմ նոր դեղամիջոց են մշակել: Այն տարբերվում է ոչ միայն իր արդյունավետությամբ, այլ նաեւ ծանր կողմնակի էֆեկտների բացակայությամբ:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նոր դեղամիջոցն արդեն հաջողությամբ փորձարկվել է կրծողների վրա: Դրա գործողության հիմքում է NTSR1 ռեցեպտորների վրա ազդեցությունը:
Ինչպես հայտնի է, դոֆամինը (հաճույքի հորմոն) կուտակվում է նյարդային հյուսվածքում կոկաինի ընդունման ժամանակ, ինչը կախվածության է հանգեցնում: Այդ պրոցեսը կարելի է ճնշել NTSR1 ռեցեպտորի հետ միացող դեղամիջոցի օգնությամբ: Սակայն խնդիրն այն է, որ այդ ռեցեպտորների արգելափակումը հանգեցնում է ոչ միայն կախվածության ոչնչացմանը, այլ նաեւ հիշողության կորստի եւ կյանքի համար վտանգավոր խնդիրների առաջացմանը:
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ռեցեպտորները կապված են ռեցեպտորները կապված են բետա արեստին-2 սպիտակուցի հետ, որի մոլեկուլները նվազեցնում են դոֆամինի նկատմամբ նեյրոնների զգայունությունը:
Այդ սպիտակուցների աշխատանքում խախտումների ֆոնին թմրանյութային կախվածություն է զարգանում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր