• Latest news

Հեպատիտ C-ի դեմ դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել նաեւ COVID-19-ի դեմ

3 հունիսի, 2020  13:34

Սոֆոսբուվիրը՝ հեպատիտ C-ի բուժման համար նախատեսված դեղամիջոցը, կարող է արդյունավետ լինել նաեւ կորոնավիրուսային վարակի դեմ: Հետազոտություններում այն ​​հաջողությամբ օգտագործվել է ուղեղի բջիջները կորոնավիրուսից պաշտպանելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես ցույց են տվել ուղեղի փոքր մոդելի ուսումնասիրությունները, դեղամիջոցը հաջողությամբ վերացնում է խանգարումները, որոնք հայտնվել են նյարդային հյուսվածքում վիրուսի ներթափանցումից հետո: Սա հատկապես ակտուալ է հղի կնոջից պտուղին վիրուսի փոխանցման տեսանկյունից:

Վերջերս հայտնի դարձավ, որ կորոնավիրուսը կարող է ներթափանցել ծայրամասային նյարդային բջիջների եւ ուղեղի հյուսվածքների մեջ: Այն չի բազմապատկվում ուղեղի բջիջների ներսում, բայց կարող է հանգեցնել դրանց զանգվածային մահվան եւ արագացնել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացումը:

Բացի այդ, վարակված մարդկանց մոտ բազմիցս էնցեֆալոպաթիա, հալյուցինացիաներ, էպիլեպսիայի հանկարծակի պրիստուպներ, համի եւ հոտի կորուստ էր արձանագրվել:

Նյարդաֆիզիոլոգների խումբը հետեւել է, թե ինչպես է կորոնավիրուսը ներթափանցում ցողունային բջիջներից ստացված ուղեղի մոդելի մեջ: Ապա սոֆոսբուվիր է ներարկվել, որը, ինչպես պարզվեց, զգալիորեն կրճատել է վարակված բջիջները եւ վերացրել է խանգարումները նյարդային վերջույթների աշխատանքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել