• Latest news

Կորոնավիրուսի ախտանիշները. ինչպե՞ս է հիվանդությունը դրսեւորվում կենդանիների շրջանում

4 հունիսի, 2020  23:25

Շները սովորաբար հեշտությամբ եւ ասիմպտոմատիկ կերպով են տանում COVID-19-ը: Կատուների մոտ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանիշներ են հայտնվում: Այս մասին նշվում է «Ռոսսելխոզնադզոր»-ին ենթակա «Կենդանիների առողջության դաշնային կենտրոն» եւ «Կենդանիների եւ կերերի համար դեղերի որակի եւ ստանդարտացման համառուսաստանյան պետական ​​կենտրոն» կազմակերպությունների մասնագետների պատրաստած զեկույցում:


Ըստ զեկույցի՝ վարակված կատուների մոտ ջերմություն, հազ, փռշտոց, քթի խոռոչից եւ աչքերից արտադություն է գրանցվել: Որոշ կենդանիներ մոտ սուր աղիքային վարակի նշաններ են հայտնվել, որոնք ուղեկցվել են փսխումով եւ լուծով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) տվյալների համաձայն՝ կատուներն ու շները կարող են վարակվել կորոնավիրուսով, բայց մարդիկ կենդանիներից, ամենայն հավանականությամբ, չեն կարող վարակվել: Մի կատվից մյուսին փոխանցման հնարավորությունն արդեն հաստատվել է:

Մասնագետները COVID-19 ունեցող հիվանդներին խորհուրդ են տալիս նվազեցնեն շփումը ընտանի կենդանու հետ, մասնավորապես, չկերակրել նրանց, չշոյել եւ թույլ չտալ լիզել ձեռքերը՝ վարակումը կանխելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել