• Latest news

Մենք բարձր գին ենք վճարել, որ մահերի թիվը այս տարի ավելի փոքր լինի, քան նախորդ տարի․ Արմեն Մուրադյան

4 հունիսի, 2020  18:58

Այսօր հաճախ է կարելի լսել այն կարծիքը, որ նախորդ տարի մահվան դեպքերի թիվը Հայաստանում ավելի բարձր էր, քան այս տարի՝ կորոնավիրուսային պանդեմիայի պայմաններում։ Սակայն, ինչպես պնդում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, նախորդ եւ այս տարվա ցուցանիշները համեմատել չի կարելի, քանի որ վերջին երկու ամիսները երկիրը կարանտինային պայմաններում է ապրում, ինչն ազդում է մահացության ցուցանիշների վրա։

Մուրադյանի խոսքով՝ նախորդ տարի մահվան դեպքերն իրոք ավելի շատ էին, բայց պետք է հաշվի առնել, որ կարանտինի պայմաններում նվազել է թե տրավմատիզմից, եւ թե հանրային վայրերում օդակաթիլային ինֆեկցիաների տարածման հետ կապված մահացությունը։

«Մենք բարձր գին ենք վճարել այս տարի նրա համար, որ այս տարի նվազ լինի այդ թիվը։ Չի կարելի համեմատել անհամեմատելի մեծությունները։ Չի կարելի համեմատել լոքդաունի հիվադացությունը եւ մահացությունը եւ առանց համապտասխան համաճարակային գործիքի վիճակագրական տվյալները։ Սա կոռռեկտ չի եւ եւս մեկ անգամ մարդկանց շփոթության մեջ է թողնում։ Այո, այսօր ծանր վիճակ է, բայց մենք կոնկրետ գիտենք, ինչ է պետք անել», - ասաց ԵՊԲՀ ռեկտորը։

Խոսելով Հայաստանում՝ կորոնավիրուսի մահաբերության ցուցանիշների մասին, նա նշեց, որ այսօրվա դրությամբ մահվան դեպքերը կազմում են այսպես կոչված՝ փակված քեյսերի (հայտնի ելքով դեպքերի) մոտ 6 տոկոսը։ Սակայն իրական մահացությունը այս հիվանդությունից շատ ավելի ցածր է, քանի որ կան բազմաթիվ ասիմպտոմ պացիենտներ, ում մոտ հիվանդությունը չի էլ ախտորոշվել եւ ովքեր վիճակագրության մեջ ներառված չեն։

Մուրադյանի խոսքով՝ եթե կորոնավիրուսային վարակը առանց ախտանիշների տանող բոլոր մարդիկ թեստավորվեն եւ հայտնաբերվեն, մահացության ցուցանիշը ավելի ցածր կլինի։

«Սա բնավ չի նշանակում, որ զգոնությունը պետք է կորցնել եւ ասել՝ սա լուրջ որեւէ խնդիր իրենից չի ներկայացնում, եւ մահաբերությունը, եթե կոռռեկտ հաշվենք, 6 տոկոս չի։ Սա շատ լուրջ խնդիր է իրենց ներկայացնում», - ասաց նա։

Անդրադառնալով կորոնավիրուսի գոյությունը ժխտող կարծիքներին, Մուրադյանը նշեց, որ առողջապահության ոլորտում պետք է շատ զգույշ լինել՝ ծայրահեղ կարծիքներ արտահայտելիս։

«Երբ ռեանիմացիաները լեփ-լեցուն են, երբ բուժաշխատողները երկու ամիս տառապանքով, քրտինքով կարողանում են առողջություն վերադարձնել, իսկ այն պահերին, երբ չեն կարողանում, այդ քրտինքը նաեւ արցունք է ձեւավորում, հենց նույն բուժաշխատողների մոտ, չեմ կարծում, որ կարելի է սա քննարկման առարկա սարքել եւ ասել, որ սա թատրոն է եւ ռեանիմացիաներում այսպիսի իրավիճակ չկա, կամ հիվանդանոցներում գերծանրաբեռնված չեն աշխատում, կամ շտապօգնության բրիգադները գիշեր-ցերեկ չեն փորձում բոլորին հասցնել օգնությունը։ Այո, խնդիր կա, եւ պետք է դադարացնել այդ քննարկումները, թե մենք կարծես թե բնականոն կյանքով ապրում ենք, իսկ մեզ փորձում են ինչ-որ կեղծ, ֆեյք ինֆորմացիա տալ։ Խնդիրը կա, խնդիրը պահանջում աչալուրջ լինել, լինել ծայրահեղ պրոֆեսիոնալ եւ խուսափել ծայրահեղություններից», - ասաց նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է